Պատերազմ թզուկների հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Պատերազմ թզուկների հետ
Война с лилипутами
Война с лилипутами.jpg
ՀեղինակԿիռ Բուլիչյով
Տեսակվեպ
Ժանրֆանտաստիկա և մանկական գրականություն
Բնօրինակ լեզուռուսերեն
Կերպար(ներ)Ալիսա Սելեզնյովա և Q4243008?
Նկարագրում էԱլիսայի արկածները
ՇարքԱլիսայի արկածները
Հրատարակման տարեթիվ1989
Թվային տարբերակrusf.ru/kb/stories/vojna_s_liliputami/text-01.htm

Պատերազմ թզուկների հետ (ռուս.՝ Война с лилипутами), Կիռ Բուլիչյովի ֆանտաստիկ ժանրի վիպակ (վեպ)՝ «Ալիսայի արկածները» ցիկլից։ Գրվել է 1989 թվականին, բայց ամբողջական ստեղծվել է 1992 թ.-ին։ Վեպի հատվածները այլ անվան տակ, թողարկվել են առանձին. սկզբում՝ «Пионерская правда» և «Тайна рабыни Заури»[1] ամսագրերում, իսկ շարունակությունը «Алмаз для пирата»[2] ամսագրում, ընդ որում, հատվածները իրար հակասում էին, որոնք վերջին խմբագրման ժամանակ շտկվեցին։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկաշա Սապոժկովը, երիտասարդ կենսաբան, ով հետազոտություններ կատարելու նպատակով փոքրացնող խցիկի շնորհից հայտնվում է մանրաշխարհում։ Ալիսան և Պաշկան օգնում են նրան։ Բզեզների և կատուների վտանգներից խուսափելու համար նրան է միանում նաև Ալիսայի տատիկը՝ Լուկրեցիան, ով թույլ չի տալիս, որ երիտասարդը զոհ գնա։ Լուկրեցիան իրականում սովորական տարեց կին է, բայց գործի ժամանակ՝ փորձառու իլյուզիոնիստ, ով հանդես է գալիս կրկեսում։

Հասկանալով, որ Արկաշան կապի մեջ չէ, Ալիսան նույնպես փոքրանում և գնում է նրան ընդառաջ և դառնում է թզուկների գերին։ Ծովահենների փոքրիկ նավակը վայր է իջնում Արկաշայի տան խոտածածկույթում և դրա հրամանատար Պանչենգա Սկուլիտին ցանկանում է գրավել ողջ Երկիրը։ Սկզբի համար խիզախ ծովահենները կռվում են կատվի հետ, որը նրանց համար հսկայական է։ Բայց Լուկցերիա տատիկի ներկայությունը նրանց փախուստի է մատնում։ Արկաշան, Ալիսան և նրանց միացած ստրկուհի Զաուրին հայտնվում են ազատության մեջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Название было дано на волне популярности первой доступной в СССР мыльной оперы «Рабыня Изаура»
  2. «Война с Лилипутами» на странице Кира Булычёва на сайте РусФ