Պատասխանատվության դիֆուզիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պատասխանատվության դիֆուզիա[1], խմբի մի քանի անդամների միջև որևէ արարքի համար հաշվետվականության սուբյեկտիվ բաշխման երևույթ, որի արդյունքում յուրաքանչյուր անդամի պատասխանատվության մակարդակը դառնում է ելակետայինից զգալիորեն ցածր[2]։ Պատասխանատվության դիֆուզիոն երևույթը տեղի է ունենում, երբ գործողություն կամ հակազդեցություն է իրականացվում մի խումբ մարդկանց կողմից, և միևնույն ժամանակ դժվար է պարզել, թե կոնկրետ ով պետք է պատասխանատվություն կրի դրա համար։ Պատասխանատվության դիֆուզիան սովորաբար նկատվում է մարդկանց խմբի կամ ամբոխի մեջ։

Պատասխանատվության դիֆուզիայի երևույթն ուսումնասիրելու համար իրականացվել են մի շարք փորձեր։ Դրանցից առաջինը ներկայացվել է 1968 թվականին սոցիալական հոգեբաններ Բիբ Լատանեի և Ջոն Դարլիի կողմից[3]։ Փորձն անցկացվել է Նյու Յորքում, և էությունն այն էր, որ քոլեջի մի ուսանող նմանակել է էպիլեպտիկ նոպա։ Այն իրավիճակում, երբ նոպայի ժամանակ մոտակայքում մի անցորդ է հայտնվել, ուսանողը 85% դեպքերում օգնություն է ստացել, իսկ եթե մոտակայքում մի քանի մարդ է եղել, միայն 35% դեպքերում։

Վկաների մոտ ապատիայի առաջացման հարցում սոցիալական ապացույցի դերը գնահատելու նպատակով փորձի պայմանները մասնակիորեն փոխվել են։ Պատահական դիտորդների խմբերի մեջ ներդրվել են հատուկ վերապատրաստված մարդիկ, որոնք ձևացրել են, թե կրիտիկական պահին ոչ մի առանձնահատուկ բան տեղի չի ունեցել։ Այսպես, Լատանեի և Դարլիի անցկացրած մեկ այլ փորձ ցույց է տվել, որ այն մարդկանց 75%-ը, ովքեր այլ մարդկանց հետ խմբում չեն եղել և տեսել են, որ դռան տակից ծուխ է արտահոսում, այդ մասին հայտնել են հրշեջ ծառայությանը։ Եթե ծուխը տեսել են երեք մարդ, ապա հրշեջ ծառայությանը հայտնել են միայն 38%-ը։ Եթե երեք հոգուց բաղկացած խմբում ընդգրկված է եղել երկու հատուկ վերապատրաստված անձ, ովքեր ուշադրություն չեն դարձրել ծխին, ապա ծխի մասին հաղորդվել է միայն 10%-ի դեպքում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kassin, Fein; Markus, Burke (2013). Social Psychology. Toronto: Nelson Education.
  2. Ciccarelli, S. K. & White, J. N. (2009). Psychology (2nd ed.) New Jersey: Pearson Education. 978-0-13-600428-8.
  3. Darley, J.M.; Latané, B. (1968). «Bystander intervention in emergencies: diffusion of responsibility». Journal of Personality and Social Psychology. 8 (4): 377–383. doi:10.1037/h0025589. PMID 5645600.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bickman, L. (1975). Social influence and diffusion of responsibility in an emergency. // Journal of Experimental Social Psychology, 8, 438-445.
  • Mathes, E. W. & Kahn, A. (1975). Diffusion of responsibility and extreme behavior. Journal of Personality and Social Psychology, 31, 881-886.
  • Wallach, M. A., Kogan, N. & Bem, D. J. (1964). Diffusion of responsibility and level of risk taking in groups. // Journal of Abnormal and Social Psychology, 68, 263-274.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]