Պատառաքաղ (շախմատ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պատառաքաղ (այլ կիրառումներ)
Պատառաքաղ շախմատում, դիրք շախմատային պարտիայում, երբ մի խաղացողի երկու կամ ավելի խաղաքարեր գտնվում են մյուս խաղացողի խաղաքարերից մեկի հարվածի տակ։ Մեծ նշանակություն ունի, եթե հարվածի տակ հայտնված խաղաքարերից երկուսն ավելի մեծ արժեք ունեն, քան գրոհող խաղաքարը, և չկա այն հարվածելու հնարավորություն։ Այդ դեպքում հնարավոր է ձեռնտու փոխանակում, քանի որ մեկ քայլով հնարավոր չէ հարվածի տակից հեռացնել միաժամանակ երկու խաղաքար։
Ամենամեծ նշանակությունն ունի այն պատառաքաղը, երբ գրոհի տակ է հայտնվել մրցակցի արքան, այսինքն՝ հայտարարվել է շախ։
Պատառաքաղը շատ է կիրառվում որպես շախմատային խնդիրների և էտյուդների թեմա։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պատառաքաղ շախմատում
- Գրոհ. պատառաքաղ Archived 2011-10-12 at the Wayback Machine.