Պատանեկան արձագանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատանեկան արձագանք
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ԵրկիրԼիբանան Լիբանան

«Պատանեկան արձագանք», մանկապատանեկան երկշաբաթաթերթ, ապա՝ ամսաթերթ (1951-1971), երիտասարդական երկշաբաթաթերթ (1972), պատանեկան ամսաթերթ (1973Մերձավոր Արևելքի հայ ավետարանական եկեղեցիների միության սեփականություն և հայ ավետարանական քրիստոնեական Ջանից ընկերակցության հրատարակություն։

Լույս է տեսնում 1936 թվականի դեկտեմբերից (ընդհատումներով)։ Հիմնադիր-խմբագիր՝ վերապատվելի Մանասե Շնորհոքյան։ Խմբագիրներ՝ Լ. Ա. Սիմոնյան, վերապատվելի Պարգև Տարագճյան, Ժանեթ Քասունի, Փոլ Ներսեսյան, Արամ Սարգիսյան, Տիգրան Ցումուշաքյան, Երվանդ Քասունի (1993 թվականից)։

Լույս է ընծայում հոգևոր, հայկական, միջազգային, պատմական, գիտական, մարզական, մշակութային, երաժշտական և այլ լուրեր ու հոդվածներ։ Լայն տեղ է հատկացնում նաև պատանիների հեղինակած կամ նրանց համար գրված հայագիր և թարգմանական, արձակ ու չափածո գրական ստեղծագործություններին։ Սփյուռքահայ ամենաերկարակյաց և հետևալական մանկապատանեկան պարբերաթերթն է։

1940-1942 թվականներին ունեցել է «Կիրակնօրյա դպրոցի դասեր» հավելվածը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։