Պատահար Վիշիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պատահար Վիշիում
անգլ.՝ Incident at Vichy
Տեսակպիես մեկ գործողությամբ
ՀեղինակԱրթուր Միլլեր
Բնագիր լեզուանգլերեն
Գրվել է1964

Պատահար Վիշիում (անգլ.՝ Incident At Vichy), ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերի պիեսը[1], որը գրվել է 1964 թվականին և պատմում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Վիշի քաղաքում ռասայական պատկանելության ստուգման նպատակով գերմանացի զինվորական սպաների և ֆրանսիական կոլաբորացիոնիստ ոստիկանների կողմից ձերբակալված մի խումբ տղամարդկանց մասին, կոլաբորացիոնիստ ոստիկանների կողմից։ Պիեսն անդրադառնում է մարդկային բնավորության, մեղքի, վախի և փոխադարձ օգնության թեմաներին։

1973 թվականին Միլլերը հարմարեցրել է պիեսը հեռուստատեսության համար։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսի առաջին կեսին կերպարները փորձում են հասկանալ, թե ինչ հիմքով են իրենք ձերբակալված և ինչ ընթացակարգ են սպասում իրենց։ Բացառությամբ գնչուի և արիստոկրատ ֆոն Բերգի՝ մյուս բոլոր կերպարները հրեաներ են, և նրանց մեծ մասը տեղափոխվել է Վիշի գերմանացիների կողմից օկուպացված հյուսիսային Ֆրանսիայից։ Հասկանալով իրավիճակի հնարավոր լրջությունը՝ նրանք, այնուամենայնիվ, կարծում են, որ դա փաստաթղթերի ընթացիկ ստուգում է։ Տղամարդկանցից մեկը՝ Բայյարը, որը գուցե հրեա չէ, բայց միանշանակ կոմունիստ է, հայտնում է գնացքների մասին, որոնք մարդկանց տանում են Գերմանիայում և Լեհաստանում գտնվող համակենտրոնացման ճամբարներ, և պատմում է զանգվածային սպանությունների մասին։

Պիեսի երկրորդ կեսը ցույց է տալիս տղամարդկանց տարբեր արձագանքները․ Լեդյուկը, որը հոգեբույժ-բժիշկ է և 1940 թվականի մարտական գործողությունների մասնակից, փորձում է ուրիշներին համոզել փախուստ կատարելու անհրաժեշտության մեջ։ Սակայն, ֆիզիկապես ուժեղ մյուս կերպարները չեն տեսնում նման անհրաժեշտություն, քանի որ հույս ունեն, որ ամեն ինչ լավ կլինի։ Դրա վրա ազդում է այն փաստը, որ աշխատասենյակ առաջինը մտած գործարար Մարշանին ազատ են թողնում շենքից։ Տղամարդկանց հերթով տանում են պրոֆեսորի աշխատասենյակ՝ զննման համար․ ոմանք խուճապի են մատնվում, իսկ ոմանք իրենց հանդուգն են պահում։ Պիեսի վերջում ֆոն Բերգը, որը շենքից դուրս գալու անցաթուղթ է ստացել, դա տալիս է Լեդյուկին՝ դրանով իսկ նրան թույլ տալով փախչել։

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964 — Incident at Vichy, ANTA Washington Square Theatr (ԱՄՆ)
  • 1965 — Incident at Vichy, Phoenix Theatre (Միացյալ Թագավորություն)
  • 1967 — «Պատահար Վիշիում», ռեժիսոր՝ Մարլեն Խուցիև, «Սովրեմեննիկ» թատրոն (ԽՍՀՄ)
  • 1981 — Incident at Vichy, Jewish Repertory theater (ԱՄՆ)
  • 2009 — Incident at Vichy, The Actors Company Theatre (ԱՄՆ)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1989 — «Իսկ սա տեղի է ունեցել Վիշիում» (ռուս․՝ «А это случилось в Виши»), ռեժիսոր՝ Միխայիլ Կոզակով, ԽՍՀՄ ԿՀ գրական-գեղարվեստական ծրագրերի գլխավոր խմբագրությունը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Miller, Arthur. Collected Plays, 1944–1961. New York: Library of America, 2006, p. 761 193108291X

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատահար Վիշիում»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  • Munira Mirza. (2004). «Incident at Vichy» (անգլերեն). culturewars.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.
  • NEIL GENZLINGER. (2009 թ․ մարտի 17). «France, 1942: Detained, Examined, Gone» (անգլերեն). nytimes.com. Վերցված է 2016 թ․ փետրվարի 22-ին.