Պավել Կրալովեց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Կրալովեց
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 16, 1977(1977-08-16) (46 տարեկան)
ԾննդավայրԴոմաժլիցե
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար
 Pavel Královec Վիքիպահեստում

Պավել Կրալովեց (օգոստոսի 16, 1977(1977-08-16), Դոմաժլիցե), մասնագիտությամբ ինժեներ, չեխ ֆուտբոլի մրցավար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պավել Կրալովեցը պատանեկության տարիներին ֆուտբոլ է խաղացել, սակայն 1993 թվականին ստացած վնասվածքը ստիպել է նրան թողնել իր խաղային կարիերան և հոր առաջարկով տեղափոխվել մրցավարական բաժին[1]։

2002 թվականին նա առաջին անգամ դատել է Չեխիայի ֆուտբոլի առաջնության բարձրագույն լիգայի հանդիպում։ 2005 թվականին ստացել է ՖԻՖԱ-ի մրցավարի կարգավիճակ և միջազգային հանդիպումներ դատելու հնարավորություն։ Նա իր միջազգային նորամուտը նշել է մրցելով 2005 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության եզրափակիչ փուլի Իսրայելի և Շվեյցարիայի հավաքականների հանդիպման ժամանակ[2]։ Ակումբային մակարդակով առաջին միջազգային հանդիպումը նա վարել է 2005 թվականին՝ ՈՒԵՖԱ-ի գավաթի որակավորման փուլի «ԱՊՕԵԼ»-«Բիրկիրկարա» (4:0) հանդիպումը[3]։

2011 թվականին նա ընդգրկվել է Մեքսիկայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունը սպասարկող մրցավարների ցուցակում, իսկ 2012 թվականին՝ Լոնդոնում կայացած ֆուտբոլի օլիմպիական մրցաշարի խաղերին։ Նա վարել է նաև 2010 և 2014 թվականների աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերի հանդիպումներ։

2013 թվականին նա ընդգրկվել է Բրազիլիայում անցկացվող ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության մրցավարների 52 թեկնածուների ընտրական ցուցակում[4], սակայն վերջնական ցուցակում չի հայտնվել։

2016 թվականի մարտի 1-ին ընտրվել է 2016 թվականի ֆուտբոլի Եվրոպայի առաջնության մրցավարներից մեկը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Královec: Že v derby nehrál Řepka, uškodilo fotbalu — Domažlický deník». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 52 (օգնություն)
  2. «WorldReferee.com — referee — Pavel Kralovec — stats». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 17 (օգնություն)
  3. «WorldReferee.com — referee — Pavel Kralovec — stats». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 17 (օգնություն)
  4. FIFA. «Open list of prospective referees & assistant referees for the 2014 FIFA World Cup» Արխիվացված է Մարտ 4, 2016 Wayback Machine-ի միջոցով:. 7 March 2013. Retrieved on 6 May 2013.
  5. «Full UEFA EURO 2016 referee teams named» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 5-ին.