Պավել Գրեչիշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պավել Գրեչիշկո
բելառուս․՝ Павел Грачышка
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Բելառուս
Ծննդյան ամսաթիվ մարտի 23, 1989(1989-03-23)[1] (35 տարեկան)
Ծննդավայր Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 185 սմ
Քաշ 80 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլավիա-Մոզիր
Համար 5
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2007 Բելառուս Զվեզդա-ԲԳՈՒ 32 (2)
2007-2010 Չեխիա Բանիկ (Մոստ) 27 (0)
2010-2011 Բելառուս Զվեզդա-ԲԳՈՒ 27 (5)
2011-2013 Բելառուս Սմոլևիչի-ՍՏԻ 66 (10)
2014 Բելառուս Գոմել 0 (0)
2014  Բելառուս Սլավիա-Մոզիր 26 (2)
2015-մ.հ. Բելառուս Սլավիա-Մոզիր 23 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Պավել Յուրևվիչ Գրեչիշկո (բելառուս․՝ Павел Юр'евіч Грачышка, մարտի 23, 1989(1989-03-23)[1], Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելառուս ֆուտբոլիստ, պաշտպան։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերան սկսել է Մինսկի «Զվեզդա-ԲԳՈՒ» ֆուտբոլային ակումբում։ Արդեն 17 տարեկան հասակում հաստատվել է թիմի հիմնական կազմում։ 2007 թվականին մեկնել է Չեխիա, որտեղ երեք տարվա ընթացքում հանդես է եկել «Բանիկ» ֆուտբոլային ակումբում։ Վերադառնալուց հետո կրկին հանդես է եկել «Զվեզդա-ԲԳՈՒ» ակումբում, սակայն արդեն Երկրորդ լիգայում։

2011 թվականի ամռանը թիմակիցներ Արթուր Սլաբաշևիչի, Յարոսլավ Շկուրկոյի և Դենիս Տրեպաշկոյի հետ տեղափոխվել է «Սմոլևիչի-ՍՏԻ», որն այդ ժամանակ գլխավորում էր Բելառուսի հայտնի մարզիչ Յուրի Պունտուսը։ Հաջորդ տարի Պավել Գրեչիշկոն ակումբի հետ միասին հաղթանակ է տարել Երկրորդ լիգայում։

2013 թվականի մրցաշրջանում հանդես է եկել «Սմոլևիչի-ՍՏԻ» ակումբում Առաջին լիգայում, եղել է թիմի առաջատարներից։ Մրցաշրջանի ավարտից հետո՝ 2013 թվականի դեկտեմբերին, պայմանագիր է ստորագրել «Գոմել» ակումբի հետ[2]։ Սակայն չի կարողացել ամրապնդվել Գոմելի ակումբի կազմում, և 2014 թվականի փետրվարին վարձավճարով տեղափոխվել է Մոզիրի «Սլավիա» ակումբ[3], որն այդ պահին գլխավորում էր Պունտուսը։ Եղել է թիմի հիմնական կազմում՝ սովորաբար խաղալով աջ պաշտպանի դիրքում։ 2014 թվականի մրցաշրջանի արդյունքներով Մոզիրի ակումբին օգնել է վերադառնալ Բարձրագույն լիգա։

2014 թվականի դեկտեմբերին՝ վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո, հեռացել է «Գոմելից»[4]։ 2015 թվականի հունվարից կրկին հայտնվել է «Սլավիա» ակումբի կազմում[5], որի հետ սկսել է 2015 թվականի մրցաշրջանը։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշրջան Դիվիզիոն Ակումբ Երկիր Խաղեր Գոլեր
2005 Դուբլ «Զվեզդա-ԲԳՈՒ» Բելառուս 7 1
2006 Դ2 «Զվեզդա-ԲԳՈՒ» Բելառուս 24 1
2007 (1) Դ2 «Զվեզդա-ԲԳՈՒ» Բելառուս 8 1
2007/08 Դ1 Բանիկ (Մոստ) Չեխիա 2 0
2008/09 Դ2 Բանիկ (Մոստ) Չեխիա 14 0
2009/10 Դ2 Բանիկ (Մոստ) Չեխիա 11 0
2010 (2) Դ3 «Զվեզդա-ԲԳՈՒ» Բելառուս 12 3
2011 (1) Դ3 «Զվեզդա-ԲԴՈՒ» Բելառուս 15 2
2011 (2) Դ3 «Սմոլևիչի-ՍՏԻ» Բելառուս 13 4
2012 Դ3 «Սմոլևիչի-ՍՏԻ» Բելառուս 30 1
2013 Դ2 «Սմոլևիչի-ՍՏԻ» Բելառուս 23 5
2014 Դ2 «Սմոլևիչի-ՍՏԻ» Բելառուս 26 2
2015 Դ1 «Սմոլևիչի-ՍՏԻ» Բելառուս 23 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Гречишко перешел в «Гомель»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.
  3. "Гомель" отдал Яхно в "Городею", а Гречишко - в "Славию"
  4. "Гомель" расторг контракт с Гречишко
  5. «Николай Романюк и Павел Гречишко в ближайшее время подпишут контракты со «Славией»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]