Պանտային եղջերաբուծություն
Արտաքին տեսք


Պանտային եղջերաբուծություն, բծավոր և ազնիվ եղջերուների բուծումը՝ պանտ (ոսկրացած եղջյուր) ստանալու համար։ Վերջինս օգտագործվում է բուժիչ պատրաստուկ՝ պանտոկրին ստանալու համար։ Պանտերը կտրում են կենդանի եղջերուներից հատուկ կտրիչներով և ապա՝ պահածոյացնում։ Պանտային եղջերաբուծությունը ձևավորվել է 19-րդ դարի 40-ական թվականներին։ Պանտային եղջերուներին ամռանը պահում են ցանկապատված արոտավայրերում, իսկ ձմռանը՝ բաց հրապարակներում, որտեղ կան ծածկեր։ Ձմռանը եղջերուներին կերակրում են խոտով, սիլոսով և խտացրած կերերով։ Ամեն տարի բոնիտում են հոտը և ընտրում արտադրող եղջերուներին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պանտային եղջերաբուծություն» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 123)։ ![]() |