Չմենի հորիզոնական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չմենի հորիզոնական
Cotoneaster horizontalis lt.jpg
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Չմենի
Տեսակ Չմենի հորիզոնական
Լատիներեն անվանում
Cotoneaster horizontalis Dene


Չմենի հորիզոնական (լատ.՝ Cotoneaster horizontalis Dene), վարդազգիներ ընտանիքի, չմենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիսամշտադալար, ցածրաճ, սողացող թուփ է մինչև 0,5 մ բարձրությամբ, հորիզոնական ուղղությամբ աճող առանցքներով և խիտ ու հավասարաչափ, փետրաձև ճյուղավորված ընձյուղներով, որոնք սովորաբար դասավորվում են մի հարթության վրա։ Ընձյուղները դեղնականաչագույն են։ Տերևները համարյա կլորավուն են կամ լայն էլիպսաձև, 0,5 —1,2 սմ երկարությամբ, սրածայր գագաթով, ամուր, վերևի կողմից մուգ կանաչ, մերկ, փայլուն, ներքևի կողմից ցրված խոզանականման մազմզուկապատ, որոնք աշնանը ստանում են կարմիր կամ նարնջագույն գունավորում և թփի վրա երկար են պահպանվում։ Սովորաբար տերևաթափը տեղի է ունենում հաջորդ գարնանը, նոր տերևների բացվելու հետ միասին։ Տերևակոթունները կարճ են, 1—2 մմ։ Ծաղիկները լինում են մեկական կամ երկուական, գրեթե նստադիր են, վարդագույն, բաժակը թեթևակի մազմզուկապատ է։ Պտուղը գրեթե գնդաձև է, մոտ 6 մմ տրամագծով, վառ կարմիր, սովորաբար 2—3 կորիզներով։ Ծաղկում է հունիսին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում տարածված է կենտրոնական Չինաստանում (Խուբեյ, հարավային Շենսի)։ Մեր հանրապետության պայմաններում հազվադեպ է մշակվում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 319։