Չժու Ջիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չժու Ջիներ
չինարեն՝ 朱锦尔
Պետություն(ներ) Չինաստան
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 16, 2002(2002-11-16) (21 տարեկան)
Կոչումկանանց միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր[1][2] և գրոսմայստեր[3]
Ներկայիս վարկանիշ2463
ՖԻԴԵ համար8608059
365chessJiner_Zhu
Chesstempo համար324546
ICCF համար324546
 Zhu Jiner Վիքիպահեստում

Չժու Ջիներ (朱锦尔, նոյեմբերի 16, 2002(2002-11-16)), չինացի շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ (2017)[4],, գրոսմայստեր (2023)[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չժու Ջիները 2016 թվականին հաղթել է ճանաչվել մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնությունում։ 2017 թվականին Ասիական գոտու մրցաշարում նա զբաղեցրել է երրորդ տեղը և իրավունք ստացել մասնակցելու 2018 թվականի նոյեմբերին Ռուսաստանում կայանալիք կանանց շախմատի աշխարհի առաջնությանը։ 2018 թվականի սեպտեմբերին շախմատի աշխարհի պատանիների (մինչև 20 տարեկան) առաջնությունում չինացի շախմատիստուհին գրավել է 3-րդ տեղը։ 2018 թվականի նոյեմբերին կանանց աշխարհի առաջնության առաջին փուլում նա հաղթել է վրացուհի Լելա Ջավախիշվիլիին, իսկ հետո՝ երկրորդ փուլում, պարտվել է ռուս Նատալյա Պոգոնինային[6]։

2021 թվականի նոյեմբերին Ռիգայում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի կանանց Գրանդ շվեյցարական մրցաշարում նա գրավել է 3-րդ տեղը[7]։

Նյու Դելիում տեղի ունեցած մրցաշարում նա վաստակել է գրոսմայստեր իր վերջին նորման։

Չժու Ջիները Շանհայի ֆինանսների և տնտեսագիտության համալսարանի ուսանողուհի է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. FIDE FIDE Standard Ratings as of 31 March 2020 — 2020.
  2. Titles approved by 2020 Executive Board in Abu Dhabi, UAE — 2020.
  3. https://ratings.fide.com/title_applications.phtml?pb=71
  4. Administrator. «2017Women's world champion chess championship Zonal 3.5 September 2017 China FIDE Chess Tournament details». ratings.fide.com.
  5. «Annex_4.3.3.pdf» (PDF). fide.com (անգլերեն).
  6. http://chess-results.com, Dipl.Ing. Heinz Herzog -. «Chess-Results Server Chess-results.com - 2018 China Rapid Chess Championships». chess-results.com. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  7. «2021 FIDE Chess.com Women's Grand Swiss». Chess-Results.com (ռուսերեն). Chess-Tournament-Results-Server. 2021 թ․ նոյեմբերի 7. Վերցված է 2022 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]