Չեչնիայի պետական դրամատիկական թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չեչնիայի պետական դրամատիկական թատրոն
Чеченский государственный драматический театр
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
ԵրկիրՌուսաստան Ռուսաստանի Դաշնություն
Գտնվելու վայրըԳրոզնի
Հիմնադրման ամսաթիվՄայիսի 1, 1931
Անվանված էԽանփաշա Նուրադիլով
Գեղարվեստական ղեկավարԽավա Ախմադովա
Գլխավոր ռեժիսորՌուսլան Խաքիշև
Կայքteatr-nuradilova.mk95.ru
 Chechen theater Վիքիպահեստում

Խանփաշա Նուրադիլովի անվան Չեչնիայի պետական դրամատիկական թատրոն (ռուս.՝ Чеченский драматический театр имени Ханпаши Нурадилова), չեչենական ազգային թատրոն Գրոզնիում։

Չեչենների և ինգուշների թատերարվեստի ակունքները հնագույն անցյալում են, որի մասին են վկայում թափառաշրջիկ երաժիշտների երգերն ու ասքերը, հարսանեկան ու թաղման ծեսերը։ Ազգային դրամատուրգիան ստեղծվել է գլխավորապես սիրողական խմբերի մասնակիցների ջանքերով (Ի․ էլդարխանովի «Ծերունու երիտասարդ կինը», Դ․ Շարիպովի «Ալիբեկ-հաջի Զանդակսկի», Զ․ Մալսագովի «Աղջկա առևանգումը», «Վրեժ»)։

Պրոֆեսիոնալ թատերարվեստի զարգացումն սկսվել է Գրոզնու Չեչենական թատրոն-ստուդիայի (1931) ստեղծումով (1933-ից՝ Չեչենական դրամատիկական թատրոն)։ 1933 թվականին Օրջոնիկիձեում բացվել է ինգուշական թատրոն-ստուդիան, որը, 1934 թվականին միավորվելով Չեչենական դրամատիկական թատրոնին, կոչվել է Չեչենա-ինգուշական դրամատիկական թատրոն։

Պրոֆեսիոնալ կադրերը կրթվել են նաև Ռուսթավելու անվան վրացական թատրոնում, Մոսկվայի թատերարվեստի, Լենինգրադի թատրոնի, երաժշտության և կինոյի ինստիտուտներին կից ստուդիաներում, դարձել առաջատար դերասաններ (ՌՍՖՍՀ վաստակավոր արտիստ Ցա․ Զուբայրաև, Չեչենների, ԻԽՍՀ Ժողովորդական և ՌԱՖԱՀ վաստակավոր արտիստ Շ․ Ալիևա, Չեչենիայի, ԻԽՍՀ Ժողովորդական արտիստներ Ա․ Իսաևա, Խ․ Խակիշևա, Ա․ Համիդով, Վ․ Տատան և ուրիշներ)։

Առաջին պրոֆեսիոնալ ռեժիսորներն են՝ Դ․ Բաթուկաևը, Մ․ Աոլցաևը և Ռ․ Խակիշևը։ 1942-ին թատրոնը կոչվել է Խանփաշա Նուրադիլովի անունով։ Թատրոնի առաջընթացում մեծ դեր ունեն ռեժիսորներ Ա․ Տուգանովը, Մ․ Ալիլին, Ա․ ճխարտաշվիլին, Դ․ Բաթուկաևը, Մ․ Մինաևը, Լ․ Դորկայան, կոմպոզիտորներ՝ Դ․ Մեպուռնովը, Ա․ Ալեքսանդրովը, նկարիչներ՝ Մ․ Աաղյանը, Ի․ Դամրեկելին, Մ․ Մագոմաեը և ուրիշներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 716