Չեխովի փողոց (Նովոշախտինսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)
Չեխովի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՆովոշախտինսկ
Երկարություն1,5 կմ
Անվանվել էԱնտոն Չեխով
Փոստային ինդեքս346901

Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Նովոշախտինսկ քաղաքի Արևմտյան միկրոշրջանում։ Անվանվել է ռուս նշանավոր գրող Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։ Սկիզբ է առնում Վոլնա Ռևոլյուցիի փողոցից և ավարտվում Կորոլենկոյի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 1500 մետր է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նովոշախտինսկ քաղաքի Արևմտյան միկրոշրջանի Չեխովի փողոցը գտնվում է իրեն զուգահեռ Տագանրոգսկայա (Կուբանսկայա փողոցը հատելուց հետո՝ Մոժայսկու) և Չայկովսկու փողոցների միջև։ Չեխովի փողոցը սկսվում է Վոլնա Ռևոլյուցիի փողոցից, հատում է Մայակովսկու, Իլյիչի, Տոլբուխինի, Գաստելոյի, Բեզիմյաննայա, Կուբանսկայա, Կնիժնայա փողոցները և ավարտվում Կորոլենկոյի փողոցի հետ հատվելով։ Երկարությունը 1500 մետր է։ Փողոցում կա համարակալված 78 շինություն։

Չեխովի փողոցի փոստային դասիչն է՝ 346901։

Անվանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ, կարճ պատմվածքների լավագույն վարպետներից մեկի՝ Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։ Չեխովը սերտորեն կապված է Ռոստովի մարզի և, մասնավորապես, Տագանրոգ քաղաքի հետ, որտեղ նա ծնվել է։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]