Չեխովի փողոց (Ազով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չեխովի փողոց (այլ կիրառումներ)
Չեխովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Ազով |
Երկարություն | 500 մետր |
Անվանվել է | Անտոն Չեխով |
Փոստային ինդեքս | 346780 |
Չեխովի փողոց (ռուս.՝ Улица Чехова), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Ազով քաղաքում։ Անվանվել է ռուս նշանավոր գրող Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։ Սկիզբ է առնում Մոսկովյան փողոցից և ավարտվում Կալինինի, Սևաստոպոլսկայա, Խաղաղության, Մակարովսկու փողոցների ստեղծած օղակաձև հանգույցում։ Երկարությունը 500 մետր է։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազով քաղաքի Չեխովի փողոցը սկսվում է Մոսկովյան փողոցից, հատում է Լենինգրադյան, Տոլստոյի, Լենինի, Պուշկինի փողոցները և ավարտվում Կալինինի, Սևաստոպոլսկայա, Խաղաղության, Մակարովսկու փողոցների ստեղծած օղակաձև հանգույցում։ Երկարությունը 500 մետր է։ Փողոցում կա համարակալված 13 շինություն. ձախ կողմում (կենտ համարներ)՝ 5 շենք, իսկ աջ կողմում (զույգ համարներ)՝ 8 շենք։
Չեխովի փողոցի փոստային դասիչն է՝ 346780։
Անվանվել է ռուս նշանավոր գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ բժիշկ, կարճ պատմվածքների լավագույն վարպետներից մեկի՝ Անտոն Պավլովիչ Չեխովի (1860-1904) պատվին։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Улица Чехова в Азове
- Подробная карта улица Чехова, город Азов со спутника с номерами домов, индекс и маршруты, Яндекс, Гугл карты