Չարլզ Փերքինս (քաղաքական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Չարլզ Փերքինս
 
Քաղաքացիություն՝ Flag of Australia.svg Ավստրալիա
Կուսակցություն՝ National Party of Western Australia
Կրթություն՝ Geelong Grammar School
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ագարակապան
Ծննդյան օր օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1] կամ օգոստոսի 8, 1906(1906-08-08)
Ծննդավայր Moonee Ponds
Վախճանի օր 1961[2] կամ նոյեմբերի 7, 1961(1961-11-07) (55 տարեկանում)
Վախճանի վայր Wembley

Չարլզ Քոլիեր Փերքինս (անգլ.՝ Charles Collier Perkins, օգոստոսի 5, 1906(1906-08-05)[1] կամ օգոստոսի 8, 1906(1906-08-08), Moonee Ponds - 1961[2] կամ նոյեմբերի 7, 1961(1961-11-07), Wembley), ավստրալացի քաղաքական գործիչ, որը մինչև մահ՝ 1942 թվականը, Արևմտյան Ավստրալիայի Օրենսդրական ժողովի անդամ էր՝ ներկայացված Ավստրալիայի Ազգային կուսակցությունից։ Սըր Դևվիդ Բրանդի կառավարությունում զբաղեցրել է նախարարի պաշտոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Փերքինսը ծնվել է Մելբուրնում՝ Գվենդոլին և Չարլզ Հենրի Փերքինսների ընտանիքում։ Ավարտելով Գիլոնգի քերականության դպրոցը՝ 1929 թվականին տեղափոխվել է Արևմտյան Ավստրալիա, գնել ագարակ Բելկայում և մինչև մահ տնօրինել այն։ Փերքինսը հայտնի էր գյուղատնտեսական շրջանակներում, Արևմտյան Ավստրալիայի ագարակատերերի ֆեդերացիայի գործադիր տնօրենն էր, ինչպես նաև Վեսֆարմերս ՍՊԸի տնօրենը[3]։ Խորհրդարան է մտել 1942 թվականի Յորքի նահանգի ընտրություններով, որն Ազգային կուսակցության նախկին առաջնորդ Չարլզ Լաթհամի պաշտոնաթող լինելու արդյունքն էր[4]։

1947 թվականի մարզային ընտրություններից հետո Փերքինսը նշանակվեց Օրենսդրական Ժողովի հանձնաժողովների նախագահ և պաշտոնավարեց մինչև 1953 թվականի ընտրություններ, երբ ՄակԼարթիի կառավարությունը հաղթեց ընտրություններում։ 1950 թվականի ընտրություններին տեղափոխվեց Ռո ընտրատարածք[4]։ 1959 թվականի ընտրություններից հետո Փերքիսնն ընդգրկվեց Դևվիդ Բրանդի նոր նախարարության մեջ որպես Ոստիկանության, Տրանսպորտի, Աշխատանքի և Ֆինանսների նախարար։ Չորս նախարարական պաշտոնները պահանջում էին մեծածավալ ճամփորդություն` ներառյալ միջպետական համաժողովները և հեռագնա աբորիգեն համայնքները[5]:

1938 թվականին Փերքինսն ամուսնացել է Քեթլին Լաֆարի հետ և ունեցել չորս երեխա։ Մահացել է սրտի կաթվածից 1961 թվականի նոյեմբերին Ուեմբլիում գտնվող իր տանը։ Սուրբ Գևորգի եկեղեցում կազմակերպվել է պետական հուղարկավորություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Australian Dictionary of BiographyMelbourne University Publishing, 1966.
  2. 2,0 2,1 2,2 Australian Dictionary of BiographyMelbourne University Publishing, 1966.
  3. Charles Collier Perkins – Biographical Register of Members of the Parliament of Western Australia. Retrieved 23 May 2016.
  4. 4,0 4,1 Black David, Prescott Valerie (1997)։ Election statistics : Legislative Assembly of Western Australia, 1890-1996։ Perth, [W.A.]: Western Australian Parliamentary History Project and Western Australian Electoral Commission։ ISBN 0730984095 
  5. 5,0 5,1 Birman Wendy (2005)։ «Perkins, Charles Collier (1906–1961)»։ Supplementary