Եղվարդի ճակատամարտ
Արտաքին տեսք
(Վերահղված է Չավնդուրի ճակատամարտից)
Եղվարդի ճակատամարտ, Սյունիքի ազատագրական պայքարի դրվագ։ Տեղի է ունեցել Դավիթ Բեկի զորախմբի ն Բարգուշատի Ֆաթհ-Ալի խանի զորքերի միջև՝ Եղիվարդ (Եղվարդ, այժմ՝ Հայաստանի Սյունիքի մարզում) գյուղի մոտ, Շուշանների դաշտում։ Պարբերաբար կրկնվող հարձակումներին վերջ տալու նպատակով, Չավնդուրի Թորոս իշխանը անցկացրել է ընդհանուր զորահավաք և հարձակման պատրաստվել Օրդուբադը գրաված օսմանյան թուրքերի վրա։ Արծվանիկ գյուղի մելիք Ֆրանգյուլն առերես միացել է Թորոսին և նրան համոզել սկզբում հարձակվել օսմանցիներին դաշնակցած Ֆաթհ-Ալիի վրա։ Սակայն ճակատամարտի վճռական պահին իր ջոկատով դավաճանաբար թիկունքից հարվածել է հայկական զորաբանակին։ Թորոսը զոհվել է, հայերը՝ պարտություն կրեցին, որը բացասաբար է անդրադարձել ազատագրական շարժման ընթացքի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 510)։ |