Jump to content

Չապաևի փողոց (Կրասնի Սուլին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Չապաևի փողոց (այլ կիրառումներ)
Չապաևի փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էԿրասնի Սուլին
Երկարություն480 մետր
Անվանվել էՎասիլի Չապաև
Փոստային ինդեքս346359

Չապաևի փողոց (ռուս.՝ Улица Чапаева), փողոց Ռուսաստանի Ռոստովի մարզի Կրասնի Սուլինի շրջանի և Կրասնոսուլինսկի քաղաքային շրջանի վարչական կենտրոն Կրասնի Սուլին քաղաքում։ Անվանվել է խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից Վասիլի Իվանովիչ Չապաևի (1887-1919) պատվին։ Սկիզբ է առնում Կունդրյուչյա գետի մոտից և, ձգվելով նրան զուգահեռ, ավարտվում` թիվ 64 բնակելի շենքի մոտ։ Երկարությունը 480 մետր է։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրասնի Սուլին քաղաքի Չապաևի փողոցը սկսվում է Կունդրյուչյա գետի մոտից, հատում է Գոռնյացկայա փողոցը և, ձգվելով գետին զուգահեռ, ավարտվում` թիվ 64 բնակելի շենքի մոտ։ Զուգահեռ է Օգորոդնայա փողոցին։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 480 մետր է։ Փողոցում կա համարակալված 49 շինություն։

Չապաևի փողոցի փոստային դասիչն է՝ 346359։

Փողոցն անվանվել է խորհրդային ռազմական գործիչ, Կարմիր բանակի հրամանատար, Առաջին համաշխարհային և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից Վասիլի Իվանովիչ Չապաևի (1887-1919) պատվին։ 1919 թվականի սեպտեմբերի 5-ի գիշերը սպիտակգվարդիականները հանկարծակի հարձակվել են Չապաևի դիվիզիայի շտաբի վրա։ Նա իր զինակիցների հետ արիաբար կռվել է մինչև վերջին փամփուշտը, այնուհետև վիրավոր փորձել է լողալով անցնել Ուրալ գետը, սակայն խփվել է և զոհվել։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8, էջ 669».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]