Չանկիլլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Չանկիլլո
Chanquillo Fortaleza (remains).jpg
Կոորդինատներ: 9°33′24″ հվ. լ. 78°14′9″ ամ. ե. / 9.55667° հս․. լ. 78.23583° ավ. ե. / 9.55667; 78.23583
Երկիր Պերու Պերու
Հիմնադրված է մ. թ. ա. 300 թ.
##Չանկիլլո (Պերու)
Red pog.png

Չանկիլլո (իսպ.՝ Chankillo) հնագույն վեհակերտ համալիր Պերուի անբնակ ծովափին՝ Կասմա օազիսում, Անկաշի շրջան, Պերու: Ավերակներում՝ Չանկիլլո ամրոցի բլրի վերևում, «Տասներեք աշտարակներ» արևային աստղադիտարան է, բնակելի տարածքներ և հանրության համար նախատեսված վայրեր: Ենթադրվում է, որ «Տասներեք աշտարակներ» աստղադիտարանը կառուցվել էր մ.թ.ա. 4-րդ դարում[1]:

Հուշարձանի մակերեսը կազմում է 4 քառ. կմ: Ենթադրվում է, որ այն կառուցվել էր մ.թ.ա. 4-րդ դարում և իրենից ներկայացնում էր ամրացված տաճար[2]:

«Տասներեք աշտարակներ» արեգակնային աստղադիտարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Չանկիլլոյի տեսներեք աշտարակները կառուցված են հյուսիսից հարավ՝ երկար բլրի երկայնքով, իրարից հավասար հեռավորության վրա և ձևավորում են նույն լայնության նեղ բացվածքների ատամնաձև հորիզոն: Արևելքում և արևմուտքում շղթայից հնագետները 2 դիտակետ են հայտնաբերել: Այդ կետերից ուսումնասիրության ժամանակ 300 մետրանոց աշտարակների շղթան բավականին հստակ ցույց էր տալիս արևի ծագումն ու մայրամուտը ողջ տարվա ընթացքում[1]: Դա թույլ է տալիս ենթադրել, որ տվյալ մշակույթի ներկայացուցիչներն օգտվում էին արևային օրացույցից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Ghezzi and Ruggles (2007)
  2. Ghezzi (2006)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ghezzi, I. (2006), "Religious Warfare at Chankillo", written at New York, in Isbell and Silverman (eds.), Andean Archaeology III: North and South, Springer
  • Ghezzi, I. & Ruggles, C. (2007), "Chankillo: A 2300-Year-Old Solar Observatory in Coastal Peru", Science 315: 1239-1243

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]