Չամիչյանի ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չամիչյանի ռեակցիա, պիրոլների և ինդոլների փոխազդեցությունը հալոգենկարբենների հետ, որի հետևանքով պիրոլի օղակը մեծանում է, և առաջանում են եռտեղակալված պիրիդիններ և քինոլիններ։ Չամիչյանի ռեակցիաին կարող են մասնակցել նաև էլեկտրադոնորային խմբեր պարունակող 2,3 երկտեղակալված պիրոլները, միա- և երկտեղակալված ինդոլները։ Որպես հալոգենկարբենների աղբյուր օգտագործում են քլորաֆորմը, բրոմաֆորմը, բենզալհալոգենիդները, մեթիլենքլորիդը, բրոմիդը, յոդիդը և այլն։ Ռեակցիան իրականացնում են ալկալիների առկայությամբ։ Չամիչյանի ռեակցիաով երբեմն առաջանում են նաև պիրոլենիններ և ինդոլենիններ։ Ռեակցիան հայտնաբերել է Ջակոմո Չամիչյանը (1881)։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 663