Չաղմկել (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Չաղմկել
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ
ԵրաժշտությունԵվգենի Կրիլատով
ՕպերատորՄիխայիլ Կոմով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունԲելառուսֆիլմ
Թվական1987

Չաղմկել (ռուս.՝ Не шуршать!), խորհրդային մուլտֆիլմ, որը նկարահանվել է Բելառուսֆիլմ կինոստուդիայում՝ 1984 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը նախատեսված է կրտսեր տարիքի հանդիսատեսի համար և պատմում է զվարճալի խշխշոցների մասին, որոնք ապրում են թափվող աշնանային տերևների մեջ։ Այս պատմությունը տեղի է ունեցել քաղաքային այգիներից մեկում, երբ դռնապահը մաքրում էր ճանապարհը։

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

բեմադրող ռեժիսոր Տատյանա Ժիտկովսկայա
սցենարի հեղինակ Յու. Սավին
բեմադրող օպերատոր Միխայիլ Կոմով
բեմադրող նկարիչ Ա․ Մատյուշևսկայա
նկարիչ մուլտիպլիկատորներ Աննա Լիսյատովա, Վ․ Բակունովիչ, Սերգեյ Կիշով
կոմպոզիտոր Եվգենի Կռիլատով
ռեժիսորի օգնական Լ․ Լուկաշենկո
նկարչի օգնական Տ․ Միխալյուտա
դերերը հնչյունավորել են Յուրի Ստուպակով, Գ․ Սիկար, Վերա Կավալերովա, Ռեգինա Դոմբրովսկայա
հնչյունային օպերատոր Բ․ Շանգին
խմբագիր Օլեգ Բելոուսով
տնօրեն Լեոնարդա Զուբենկո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1985- «18-րդ Համամիութենական կինոփառատոն», Մինսկ․ դիպլոմ` ժամանակակից հեքիաթին յուրահատուկ լուծում տալու համար[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մուլտֆիլմը mults.ru կայքում
  2. КИНО: Энциклопедический словарь, М. Советская энциклопедия, 1987, с.539

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]