Սուրբ Փրկիչ եկեղեցի (Ուսթըր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եկեղեցին 1909 թվականին

Ուսթըրի Սուրբ Փրկիչ եկեղեցի (անգլ.՝ Church of Our Savior), Հայ Առաքելական եկեղեցի ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Վուսթեր (Ուսթըր) քաղաքում։ Հայտնի է նրանով, որ համարվում է Միացյալ Նահանգների առաջին հայկական եկեղեցին։

Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1891 թվականին։ Հյուսիսարևելյան Ամերիկայի հայերը հանգանակում են գումար այդ տարածքում և ամբողջ ԱՄՆ-ում առաջին հայկական եկեղեցին կառուցելու համար[1][2][3]։ Բնօրինակ եկեղեցու շենքը քանդվել է և տեղում վերականգնվել նախնական տեսքով արդեն 1952 թվականին[4]։

Հայ Առաքելական Եկեղեցու Ամերիկայի թեմը հիմնվել է 1898 թվականին։ Առաջին Հայ Ավետարանչական Եկեղեցին նույնպես կառուցվել է Վուսթեր քաղաքում 1901 թվականին[5]։

2002 թվականին հրատարակված «Հիշողության պատառներ Հայոց ցեղասպանությունից» գրքում ասվում է, որ եկեղեցու կառուցումը տեղի հայությանը շնորհել է մեծ չափով հարգանք քաղաքում, որը նախկինում չի եղել։ Մի մարդ անգամ հիշել է, որ շինարարությունից հետո իր հայրն այլևս չի հալածվել մյուս քաղաքաբնակների կողմից։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Holy Cross Cathedral I: History». Francesco Curá. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. Laderman, Gary (2003). Religion and American cultures. Santa Barbara, California: ABC- CLIO. էջ 302. ISBN 9781576072387.
  3. Papazian, Dennis (2000). «Armenians in America». Journal of Eastern Christian Studies = Het Christelijk Oosten. University of Michigan-Dearborn. 52 (3–4): 311–347. doi:10.2143/JECS.52.3.565605. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 31-ին.
  5. DiCanio, Margaret (2002). Memory fragments from the Armenian genocide: a mosaic of shared heritage. New York: Mystery and Suspense Press. էջ 85. ISBN 9780595238651.