Ույղուրական գրականություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ույղուրական գրականություն, 1917 թվականից զարգացել է խորհրդային Ույղուրական գրականությունը և արտասահմանյան ույղուրների գրականություն։ Ույղուր, դպրությունն ու գրական մշակույթը սկզբնավորվել են 17-18-րդ դարերում։ Բուդդայական շրջանի հուշարձանները կրոնախրատական գրքերի՝ սուտրաների թյուրք, թարգմանություններն են։ Դասական Ույղուրակա գրականության հուշարձանների նշանակալից մասը Միջին Ասիայի և Արլ․ Թուրքեստանի մի շարք թյուրքալեզու ժողովուրդների ընդհանուր ժառանգությունն է։ 14-րդ դարում է վերաբերում Ռաբղուզիի «Ասք մարգարեների մասին» մուսուլմանակրոն․ բովանդակությամբ գրական հուրարձանը։ 15-րդ դարից մեզ է հասել «Օղուզնամե» անանուն ձեռագիրը՝ ույղուրերենով։ Ույղուրական գրականությունում զարգացման հատուկ դարաշրջան է սկսվում Մուհամադ Իմին Խիրկատի (1634–1724) ստեղծագործությամբ, որի լավագույն ավանդույթներն են զարգացվել Զալելիի (մոտ 1674–1723) և Նովբատիի (ծննդյան և մահվան թվերը անհայտ) քնարերգությունում։ 17–18-րդ դարերում պոեզիան Ույզուրական գրականությունում հասել է գեղարվեստական բարձր մակարդակի։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին հայտնի են դարձել բանաստեղծներ Շայիր Ախունը, Արշին, Ւփսլատ Կաշգարին, Նորուզախուն Զիյային, Տուրդը Ղարիբին և ուրիշներ, սակայն առանձնահատուկ նշանակություն է ունեցել Աբդուռահիմ Նիզարիի (1770–մահվան թիվն անհայտ) ստեղծագործությունը։ 1917 թվականի Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխությունից հետո ԽՍՀՄ–ում ապրող ույղուրների կյանքում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ՝ տնտեսության մեջ ու մշակույթում։ Տպագրվել են Ումար Մուհամադիի (1906–1931) պատմվածքները, Տուրդը Հասանովի (1909-1937), Իզիմ Իսկանդերովի (1906–1970), Նուր Իսրաիլովի (1910–1953) բանաստեղծությունները։ Ույղուր գրողներն ստեղծել են սոցիալիստ, ռեալիզմի գրականություն (Զիյա Սամեդի (ծնվել է 1914), Ջամալ Բոսակով (ծնվել է 1918), Հիզմեթ Աբդուլին (ծնվել է 1925), Զալալ Մուսաև (ծնվել է 1927), Ահմեդջան Աշիրով (ծնվել է 1938), Պատիգուլ Սաբիտովա (ծնվել է 1936), Դոլկուն Ցասենով (ծնվել է 1938)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։