Jump to content

Ուղևորություն Ամասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Ուղևորություն Ամասիա» կամ «Ճանապարհորդություն դեպի Ամասիա»
Թվական2011
ՌեժիսորՌենդի Բել, Էրիկ Վ. Հաչիկյան
ՊրոդյուսերՌենդի Բել, Էրիկ Վ. Հաչիկյան
ՕպերատորՌենդի Բել
ԵրաժշտությունԷրիկ Վ. Հաչիկյան
Հնչյունային օպերատոր` Զաքարի Թեյլոր
ԿինոընկերությունDMGI ստուդիա
Տևողություն85 րոպե

«Ուղևորություն Ամասիա» կամ «Ճանապարհորդություն դեպի Ամասիա» (անգլ.՝ Voyage to Amasia) Էրիկ Վ. Հաչիկյանի և Ռենդի Բելի փաստավավերագրական ֆիլմը 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում և առաջադրվել է «Հայկական համայնապատկեր» անվանակարգում[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է դեպի իր պապենական հայրենիքը՝ Ամասիա (Թուրքիա) կատարած երգահան Էրիկ Հաչիկյանի ուղևորության մասին, մոտ հարյուր տարի անց այն օրվանից, երբ օսմանցի զինվորները ստիպեցին նրա տատիկին՝ Հելեն Շուշանին, տարագրվել իր ընտանիքի հետ և բռնել աքսորի ճամփան։ Էրիկը Ամասիայի մասին լսել է տատիկից, ով խոստացել է մի օր անձամբ ուղեկցել նրան այնտեղ։

Մի ընտանիքի պատմության հետքերով ֆիլմը փորձում է ավելի խոր հասկանալ հարաբերությունները հայերի և թուրքերի միջև։

Ֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմ ուղևորությունն ակնհայտորեն տարբերվում է Էրիկի ուղևորությունից, քանզի հայ չլինելով, ես չէի զգում այն ընտանեկան վնասները, որ ցանկացած հայ կզգա` առաջին անգամ այցելելով Թուրքիա։ Սակայն ես միանգամայն հասկանում, կարեկցում և ընդունում էի Էրիկի անձնական ուղևորությունը, Հայոց ցեղասպանությունը, և դրա ժխտողականությունը ինձ զայրացնում է։ Կարծում եմ այս կարեկցանքը, խնդրից ինտելեկտուալ առումով հեռու լինելը ինձ թույլ տվեցին աջակցելու Էրիկին և ավելի նրբանկատորեն հասկանալու այսօրվա Թուրքիային։
- Ռենդի Բել[2]
Ֆիլմը ցնցող է, որովհետև բարձրաձայնում է այդ անմարդկային ողբերգության մասին, միաժամանակ վեր է հանում հայերի վերապրելու խիզախությունը, որն ամեն խրախուսանքի արժանի է։ Որպես հայկական հարցերով զբաղվող կոնգրեսական համախմբման համանախագահ ես ողջունում եմ այս ֆիլմը, որը փորձում է վառ պահել մարդկանց հիշողության մեջ հայերին պատուհասած ցեղասպանությունը։ Եթե մենք առաջ ենք շարժվելու, ապա պարտավոր ենք դասեր քաղել այդ ողբերգությունից և երբեք չմոռանալ բոլոր նրանց, ովքեր զոհ գնացին դրան։ Ես հպարտ եմ, որ պատիվ ունեմ ներկայացնելու այս ֆիլմը կոնգրեսականներին։
- Մայքլ Գրիմ (հանրապետական Նյու Յորքից)։
ՀՀ Արվեստի տարբեր ոլորտները և հատկապես ֆիլմերը չափազանց արդյունավետ միջոց են հաղորդակցվելու կոնգրեսականների հետ։ Շնորհակալ ենք կոնգրեսական Գրիմին և նաև ֆիլմի հեղինակներին։
- Հայ դատի կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համբարյան

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լավագույն փաստագրական ֆիլմ, «Նուռ» ԿՓ, Տորոնտո, 2011
  • Ալեքսանդրիայի փառատոնի ժյուրիի մրցանակ, 2012
  • Մինիապոլիսի Սբ. Պողոս միջազգային կինոփառատոնի «Պաշտոնական ընտրություն», 2012
  • Ֆիլադելֆիայի անկախ կինոփառատոնի «Պաշտոնական ընտրություն», 2012
  • Սբ. Լուիս կինոփառատոնի «Պաշտոնական ընտրություն»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]