Ուղեղը փորձանոթի մեջ
Ուղեղը փորձանոթի մեջ, փիլիսոփայության մեջ մտավոր գիտափորձի տեսակ, որը ցույց է տալիս մարդու իրականության ընկալումը և իր սուբյեկտիվ զգացողությունները։ Ծագում է Ռենե Դեկարտի Չար կախարդ հիպոթեզից և հաճախ օգտագործվում է սկեպտիցիզմի ցուցադրություններում[1]։
Մտավոր գիտափորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընդհանուր առմամբ, գիտափորձի էությունը բխում է գիտաֆանտաստիկ ստեղծագործությունների հատկանշական գաղափարներից։ Մի հետաքրքրասեր գիտնական կարող է փորձարկվող մարդու մարմնից դուրս բերել ուղեղը, տեղավորել այն սնուցող լուծույթով փորձանոթի մեջ և միացնել նեյրոնները համակարգչին, որը գեներացնում է էլեկտրական իմպուլսները, նույնական նրան, ինչը կստանար ուղեղը՝ գտնվելով մարմնում, ինչպես նաև արձագանքելով ուղեղից ուղարկված նյարդային իմպուլսներին։ Համակարգիչը կարող է կեղծել վիրտուալ իրականությունը, այդպիսով, մարդը ում պատկանում է ուղեղը, չնայած մարմնի բացակայությանը, կարող է գիտակցել իր կենդանի լինելը և ըմբռնել շրջակա աշխարհը՝ գեներացված համակարգչի կողմից։
Մտավոր գիտափորձը, որը ստացել է «Ուղեղը փորձանոթի մեջ» անվանումը, պատկանում է Հիլարի Փեթնամին։ Դա իր բնույթով Ջորջ Բերկլիի սուբյեկտիվ իդեալիզմի ֆիզոլոգիական մոդելն է։
Փիլիսոփայության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տվյալ մտավոր գիտափորձի հնարավոր սցենարները օգտագործվում են սկեպտիցիզմի և սոլիպսիզմի փիլիսոփայության հետևյալ տիպի պնդումներում․ քանի որ ուղեղը փորձանոթում արտադրում և ստանում է նույնպիսի իմպուլսներ, ինչպիսին այն դա կաներ գանգում, ապա ուղեղի տեսանկյունից հնարավորություն չկա երաշխավորված պնդել, թե արդյոք այն գտնվում է գանգում, թե փորձանոթում։ Առաջին դեպքում, մարդու՝ սեփական զգացողությունների հանդեպ հավատը (օրինակ՝ մարդը քայլում է փողոցում, կամ պաղպաղակ է ուտում) կլինի իրական, իսկ երկրորդ դեպքում՝ կեղծ[1]։
Արվեստի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուղեղը փորձանոթում հիշատակվում է Հովարդ Լավքրաֆտի «Մթության մեջ շշնջացողը» (անգլ.՝ The Whisperer in Darkness) (1930) պատմվածքում, որտեղ Մի-գո այլմոլորակային ռասան միջմոլորակային ճանապարհորդությունների նպատակով տեղադրել էր մարդկային ուղեղը հատուկ անոթի մեջ, այնուամենայնիվ նրան միացնում էին սենսորներ՝ չգցելով պատրանքների մեջ։
«Ուղեղը փորձանոթի մեջ»՝ էլեկտրոնային աշխարհում «ապրող» հիշեցնում են Ստանիսլավ Լեմի «Պրոֆեսոր Կոնկորանի տարօրինակ արկղերը» (1960) պատմվածքում նկարագրված ճգնավոր դարձած գիտնականի ստեղծածներին, ով իրականություն էր դարձրել այդ մտավոր գիտափորձն իր լաբորատորիայում։
Կինեմատոգրաֆիա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մատրիցա» եռաչափ ֆիլմում նկարագրված է ապագայի կյանքը, որում գրեթե ողջ մարդկությունը գտնվում է «Ուղեղը փորձանոթի մեջ» կարգավիճակում՝ ծառայելով որպես էներգիայի աղբյուր մեքենաների համար։
Համակարգչային խաղեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոմա համակարգչային խաղում երկնաքարի վայր ընկնելուց հետո, մարդկության փրկության նպատակով, գիտնականների մի խումբ ստեղծում է ինքնակառավարվող արբանյակ «Տապան», որում պահպանվում են բոլոր մարդկանց պատճենահանված ինքնությունները։ «Տապանի» ներսում ստեղծվում է վիրտուալ իրականություն, որտեղ պատճենահանված անհատները կարող են շարունակել իրենց գոյությունը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Патнэм, Х. Мозги в бочке (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ) // Разум, истина и история / Хилари Патнэм. — М. : Праксис, 2002. — Гл. 1. — 296 с. — (Философия). — ISBN 5-901574-09-5.
- Павленко, Андрей Николаевич Теорема о затылке // Вопросы философии. — 2005. — № 2. — С. 116—129.
- Савельев А. В. Эпистемология самопознания в нейрокомпьютерной парадигме // Философия науки. — 2007. — № 3 (34). — С. 41—59.