Ուկրաինական վենդետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուկրաինական վենդետա
Երկիր ԽՍՀՄ
Ժանրգրական ստեղծագործության էկրանավորում և ռազմական ֆիլմ
Թվական1990
ՌեժիսորVladimir Krainev?
Սցենարի հեղինակOleh Prikhodko?
ՕպերատորIgor Belyakov?
Պատմվածքի վայրՈւկրաինա
ԿինոընկերությունԿիևի Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիա
Տևողություն97 րոպե

«Ուկրանիական վեդետա» (ռուս.՝ «Украинская вендетта»), 1990 թվականի խորհրդային ֆիլմ, որը նկարահանվել է Անատոլի Դիմարովի համանուն վեպի (հրատարակվել է 1975 թվականին) հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինական գյուղում արձակուրդն անցկացնելու է գալիս գրող։ Որս անելիս թափառելով շրջակայքում՝ նա նկատում է միայնակ կանգնած լքված գերեզմանի խաչը՝ առանց մակագրության։ Տեղի բնակիչներն ասում են, որ այնտեղ թաղված է ավազակ, որի պատճառով ժամանակին խախտվել է գյուղացիների հանգիստ կյանքը։

Գրողը պարզում է, որ այնտեղ թաղված Ուլյանա Կաշչուկը, որին բանդիտ են անվանում նրանք, ում համար հանգիստ կյանքը ֆաշիստական օկուպացիայի ժամանակ էր, այն գյուղացիները, որոնց ազգականներ պոլիցայները, ցանկանալով հաճոյանալ գերմանացի սպային, գիշերը նրա մոտ աղջիկ են տանում, իսկ նրա սիրելիին՝ Ուլյանայի որդուն, ծեծում են մինչև կիսամահություն և նետում սառույցի տակ, սակայն այդ «բանդիտը» սարսափելի վրեժխնդիր է եղել՝ սարսափ տարածելով ողջ թաղամասի վրա։ Նա «բանդիտ» է նաև այն ժամանակվա գյուղապետի հարազատների համար, որը նրան հանձնել է պատժիչներին, պատերազմից հետո 10 տարի դրա համար «տառապել», և հիմա հանգիստ ապրում է և նոր աղյուսե տուն է կառուցում։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը նկարահանվել է Չերկասի մարզի Չեռնոբայի շրջանում[1]․ այս վայրը համապատասխանում է վիպակի իրադարձությունների վայրին, որը տեքստում նշված է որպես Լյաշչովկա գյուղին հարակից «մի փողոցով գյուղը Սուլա գետի երկայնքով, որին երեք կողմից շրջապատել է ջուրը, այնպես որ գյուղը գտնվում է ասես թերակղզու վրա»։

Գրական հիմք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անատոլի Դիմարովի «Ռոգոզովյան պատմվածքներ» շարքի «Ուկրաինական վենդետա» վիպակն առաջին անգամ հրապարակվել է 1975 թվականին «Դնիպրո» ամսագրում[2]։ 1978 թվականին վիպակը մտավ գրողի ժողովածուի մեջ[3], սակայն, ինչպես նշել է հեղինակը, Կիևում ժողովածուի հրատարակման ժամանակ նա բախվել է վերնագրի փոխարինման հարցին՝ «Ուլյանա Կաշչուկի կրակոցները»[4]։ Նույն 1978 թվականին վիպակը հրապարակվել է ռուսերենով «Ժողովուրդների բարեկամություն» համամիութենական հանդեսում՝ «Ուկրաինական վենդետա» սկզբնական անվանմամբ[5]։

Քննադատությունը նշում է, որ հեղինակի ընտրած պատմողի տիպն ստեղծել է արժանահավատության մթնոլորտ, իսկ պատմության մշտական կապը իրականության հետ ապահովել է ճշմարտացիություն. «ստեղծագործությունն ընկալվում է որպես իսկական ժողովրդական լեգենդ»[6]։

Հարկ է նշել, որ հեղինակը ծանոթ է թեմային․ նա 1941 թվականի հուլիսին վիրավորվել է Հարավարևմտյան ճակատում, պարտիզանական ջոկատի կազմում մնացել է օկուպացված տարածքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում հնչում են «Բնակարան № 50» անսամբլի երգերը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Так указано в титрах фильма
  2. Журнал «Дніпро» № 12 за 1975 год
  3. Анатолій Дімаров — Постріли Уляни Кащук: Сельские истории — Киев: Радянський письменник, 1978—534 с.
  4. Интервью с писателем
  5. Дружба народов, Выпуски 1-3 — Издательство «Художественная литература», 1978
  6. Проблемно-тематичний і поетикальний аспекти збірки «Сільські історії» А. Дімарова.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Украинская вендетта // Искусство кино, 1991 — стр. 175

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]