Ուիլսոնս Պրոմոնտորի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուիլսոնս Պրոմոնտորի[1][2](անգլ. Wilsons Promontory National Park)/, ազգային պարկ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում: Պարկը նաև անվանում են the Prom, հանդիսանում է Վիկտորիայի հին պարկերից մեկը։

Ֆիզիկաաշխարհագրական բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկը տեղակայված է նույնանուն թերակղզու՝ Բասս նեղուցի ջրերի վրա՝ առանձնացնելով մայրցամաքային Ավստրալիան Թասմանիայից[3]։ Այն գտնվում է 200 կմ արևելք Մելբուռնից և 90 կմ հարավ-արևելք՝ Լեոնգատայից։ Բնության պահպանության միջազգային դաշինքի տվյալներով՝ տարածքը կազմում է 490,49կմ2[4]։

Ուիլսոնս Պրոմոնտորիի ազգային պարկի կողքին տեղակայված է նաև ծովային ազգային պարկը, ինչպես նաև մի շարք այլ բնապահպանական գոտիներ, որոնք մտնում են Ուլսոնս Պրոմոնտորիի արգելոցի մեջ[5]։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկը գտնվում է Հարավ-Վիկտորիական բարձրավայրի (South Victorian Uplands) հարավային մասում։ Ուլսոնս-Պրոմոնտորի թերակղզին հանդիսանում է Bunurong հին լեռնաշղթայի մնացորդ, որը մայրցամաքը կապում էր Թասմանիային։ Այն բանից հետո, երբ լեռնաշղթան անցավ ջրի տակ, նրանից մնաց միայն Ուիլսոնս-Պրոմոնտորի կղզին և նրա շուրջը մի շարք այլ կղզիներ՝Բասսի նեղուցում։

Ժամանակի ընթացքում, մակըթացությունների, քամիների և էրոզիայի շնորհիվ կղզին միացավ մայրցամաքին[6]։ Ցածրադիր մասը՝ Յանակի պարանոցը (Yanakie Isthmus), միացնելով Շելոու-Ինլետը (Shallow Inlet) հյուսիսում և Կորներ-Ինլետը (Corner Inlet) արևելքում, առանձնացնում են պարկը Հարավային Գիպսլենդ բարձրությունից (South Gippsland Uplands)։ Եվս մի ցածրադիր մաս տեղակայված է թերակղզու հարավային մասում և անցնում է Օբեր նեղուցի արևմտյան և Ուոտերլու նեղուցի արևելյան մասերով։ Հարավային Գիպսլենդի բարձրությունը և Հյուսիս-արևելյան Թասմանիան կապված են ստորջրյա լեռնաշղթայով (Bassian Rise), որը առանձնացնում է Բասսի նեղուցը 2 գոգահովիտների՝Գիպսլենդի գոգահովիտը գտնվում է արևելյան լեռնաշղթայի վրա, իսկ Բասսի գոգահովիտը՝ արևմտյան։Յանակի պարանոցի լայնությունը գրեթե 8 կմ է, իսկ երկարությունը՝ 20 կմ է, գրանիտե լեռնազանգվածը ձգվում է 40 կմ և միացնում 500 մետր բարձրությունները մի գծով։ Պարկի կենտրոնական մասում տեղակայված են Լատրոուբ (Mt Latrobe, 754 մ), Ռամսեյ (Mt Ramsay, 679 մ), Ուիլսոն (Mt Wilson, 705 մ), Օբերոն (Mt Oberon, 558 մ), հարավում՝ Նորգեյթ (Mt Norgate, 419 մ), Բոուլդեր (Mt Boulder, 501 մ), հյուսիս-արևելքում՝Սինգապուր (Mt Singapore, 147 մ), Մարգարետ (Mt Margaret, 218 մ), Ռաունդբեկ (Mt Roundback, 316 մ), Հանթեր (Mt Hunter, 347 մ) գագաթները։ Յանակի պարանոցի արևմտյան ափին գտնվում է Կոտտերս-Լեյկ ճահճուտը։ Այն ունի գրեթե 1 կմ շրջագիծ և 3 կողմից շրջապատված է բեկորային կրաքարով։ Չորրորդ՝ արևմտյան մասը իրենից ներկայացնում է լողափ։ Ճահիճների մակերևույթը գտնվում է ծովի մակերևույթից 4 մ բարձրության վրա, խորությունը կազմում է 1 մ։ Նրանից հարավ-արևմուտք գտնվում է Դարբի լողափը՝ առանձնացնելով լիճը ավազաբլուրներից։ Լճից 10 կմ հարավ բխում է Տիդալ գետը։ Այն բխում է թերակղզու կենտրոնում՝ բլուրներից, և թափվում Նորմանի նեղուց՝ ստեղծելով ընդարձակ ճահճոտ դելտա։

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի հիմնական մասը զբաղեցնում է հոնոլիտը՝ բաղկացած դևոյան գրանիտից։ Նույն ժամանակ հյուսիսային մասում Յանակի պարանոցում ներկայացված են Օրդովիկի ժամանակաշրջանի նստվածքային տեսակներ։ Տեղագրական ռելիեֆում տեսանելի են ճեղքվածքներ և ջարդոններ, որոնք թափվում են հյուսիսարևմտյան, հյուսիսարևելյան կամ հարավարևմտյան ուղղություններով։ Ենթադրաբար՝ այս կառուցվածքները ունեն համապատասխան տեկտոնական պատմություն՝ թվային կազմում ընդգրկելով Գիպսլենդ և Բասս գոգահովիտները։Կառուցվածքները՝ թափվելով հյուսիսային, հարավային, արևելյան և արևմտյան ուղղություններով նույնպես տեսանելի են։ Հիմնականում դրանք ներկայացնում են մեզոզոյան և կայնոզոյի դարաշրջանների անջատումը․ հրաբխայինի անջատումը ուշ յուրային և վաղ կավային շրջաններին բնութագրական են Strzelecki Group-ին, կվարցի և կաոլինի անջատումը հատուկ է ուշ կավճային շրջանին և Կայնոզոյին՝ Լատրոուբի հովտին (Latrobe Valley Group), ուշ պալեոզոյան և նեոգենյան շրջանի ածխաջրեր՝ Սիսպրեյի համար (Seaspray Group)։

Աշխարհագրական և երկրաբանական ձևերը պարկի տարածքում շատ տարբեր են, դրանց մեջ են մտնում Դարբի, Սկվիկի, Ֆայվ-Մայլ լողափերը, Գրեյթ-Գլեննի և Կլեֆտ կղզիները, Չինամեն-Կրիկ դելտան։ Պարկը գտնվում է գրանիտային լեռնազանգվածի հյուսիսային մասում, որը տարածվում է մինչև հյուսիսարևելյան Թասմանիա և էրոզիայի արդյունքում ձեռք է բերել անսովոր ձև։ Գրանիտի յուրահատուկ ձևերը և տեսքը ավելի լավ կարելի է տեսնել Նորման ջրանցքում։ Պարկի հյուսիսային մասում գրանիտները անցնում են նստվածքային տեսակները և ավազաբլուրները։ Պահպանվող տարածքիների համար բնութագրական են ջրանցքներով ողողված հարթավայրեր, ավազոտ լողափեր և անապատներ։

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգային պարկի տարածքի համար բնութագրական է հանգիստ ծովային կլիման։ Նստվածքների տարեկան միջին բարձրությունը կազմում է գրեթե 1000 մմ ափին, գրեթե 1500 մմ՝բլուրներին և 700 մմ՝ պարանոցի երկարությամբ։ Ամառային չորացումներ հազվադեպ են լինում, ձմեռային ամիսներին նստվածքներն ավելի շատ են։ Ամռան ամիսներին միջին ջերմաստիճանը 17C է, ձմռանը՝11C, ծովափին հնարավոր են սառցակալումներ։ Տուրիստների համար հիմնական սեզոն է համարվում ուշ ամառը և աշունը[3]։

Ծովափին սովորաբար փչում են ուժեղ արևելյան և հարավարևմտյան քամիներ։ Քամու արագությունը կարող է հասնել 40-50 մ/վ[7]։

Ֆլորա և ֆաունա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի բուսական աշխարհը շատ բազմազան է և ներառում է տաք և սառը չափավոր անձրևոտ անտառներ, լեռնային անտառներ, նոսր անտառներ, ճահիճներ և պահպանվող տարածքներ[8]։ Պարկի տարածքում աճում են ավելի քան 700 տեսակի բույսեր, ինչպես նաև բուսատեսակներ` հատուկ միայն Թասմանիային։ Պարկում հանդիպում են հարավային սպիտակ մանգրովի անտառներ[8][9]։

Թերակղզում հիմնականում աճում են էվկալիպտի անտառներ։

Պարանոցին հատուկ են նոսր անտառները։ Գերակշռում են Casuarina stricta-ները, էվկալիպտները հատկանշական չեն այստեղ։ Ափամերձ ավազաբլուրներում աճում են Leptospermum laevigatum-ները, որոնց բարձրությունը հասնում է 5 մետրի, և Myoporutn insulare-ն։ Պարանոցի խորքում կարելի է հանդիպել Leptospermum laevigatum-ի թփերի, Leucopogon parvifolium և Acacia, որոնց վրա բարձրանում է Banksia integrifolia-ն։ Կոտտերս-Լեյկ ճահճացած շրջանի համար հատուկ է Cladium (Machaerina) junceum-ը` 20 սմ բարձրությամբ։ Ավելի չորային տեղամասերում աճում է Juncus maritimus-ը` մինչև 1 մ բարձրությամբ։ Ճահճի ծայրամասում հանդիպում են Acacia longifolia-ի և Leptospermum lanigerum-ի թփեր, ինչպես նաև Gahnia filum, Melaleuca squarro, Melfleuca ericifolia և Leptospermum juniperinum թփեր, որոնցից մի քանիսի բարձրությունը հասնում է 8 մետրի։

Պարկի գետաբերաններում, ավազաբլուրներում և քարոտ շրջաններում գերակշռում են հետևյալ բուսատեսակները` Leptospermum, Melaleuca և Casuarina: Դարբիի լողափում և մոտակա ավազաբլուրների վրա աճում են Calocephalus brozvnii, Olearia axillaris և Helichrysum spp.` Leptospermum laevigatum-ի հետ։

1907, 1941, 1951 թվականներին պարկում տեղի են ունեցել խոշոր հրդեհներ, որոնց պատճառած վնասները վերականգնվում են մինչ այսօր։ Վերջին խոշոր հրդեհը տեղի ունեցավ 2009 թվականին։

Կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարկի տարածքում հանդիպում են 30 տեսակի կաթնասուններ, ինչպես նաև առնետային պոտոռու (Potorous tridactylus), փոքր պարկավոր մուկ, սպիտակաթաթ պարկավոր մուկ, լայնատամ առնետ (Mastacomys fuscus), գաճաճ թռչող կուսկուս և հաստապոչ պոսսում (Cercartetus nanus), ինչպես նաև կենգուրու, կոալա, վոմբատներ[8], 180 տեսակի թռչուն[9]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1790-ական թվականներին պարկի տարածքում հայտնվեցին եվրոպացիներ։ Մինչ այդ տարածքը պատկանում էր Brataualung աբորիգեն ցեղերին, որոնք դադարեցրել են իրենց գոյությունը։ Սկզբում տարածքը հետաքրքրում էր կետորսներին և փոկերի որսորդներին, ովքեր գրեթե 40 տարում մարզում ոչնչացրեցին փոկերին։ 1840-ական թվականներին մարդիկ հետաքրքրվեցին մարզի բարձր անտառներով։ Փայտամթերումները շարունակվեցին մինչև 1906 թվականը, երբ մթերողների բնակավայրը հրդեհից ոչնչացավ։ Մի քանի անգամ անասնաբույծերը փորձեցին թերակղզու վրա կառուցել ֆերմաներ։ Հատկապես հաջողված էր Յանակիի ֆերման (Yanakie), որտեղ տերերը զբաղվում էին ոչխարաբուծությամբ, իսկ հետագայում՝ 1850-1992 թթ․՝ խոշոր եղջերավոր անասունների բուծմամբ[5]։

1853 թվականի մարտ-ապրիլ ամիսներին պարկ է այցելում նատուրալիստ բժիշկ Ֆերդինանտ վոն Մյուլլերը, ով հետազոտում էր արևելյան և հյուսիսարևելյան եզրը։ 1884 թվականին նատուրալիստների խումբը ճանապարհորդություն կատարեց դեպի թերակղզու փարոս։ Խմբի ղեկավարը՝ Ջոն Գրեգորին, առաջարկեց այստեղ ստեղծել ազգային պարկ։ Առաջարկությանն աջակցեցին Վիկտորիայի նատուրալիստների խումբը (Field Naturalists Club of Victoria) և գետային փոխադրողների տեղական ընկերությունը, որոնք իրականացնում էին ջրային էքսկուրսիաներ և առաջարկում էին տեղեր պիկնիկի համար։ Արդյունքում 1989 թվականի հուլիսի 8-ին հայտարարվեց ժամանակավոր արգելոցի մասին՝ 368,42 կմ2 տարածքով՝ ազգային պարկ ստեղծելու նպատակով[5]։

1904 թվականին առաջարկվեց պակասեցնել պահեստավորված տարածքը։ Առաջարկը մերժվեց նահանգի պատգամավորների կողմից։ Նույն ժամանակ նատուրալիստների խումբը բացեց ավելի լայն հասարակական ընկերություն՝ ազգային պարկի ստեղծման համար, որին միացան Royal Society-ն, the Royal Geographic Society, the Zoological and Acclimatisation Society, and the Australian Natives Association. Արդյունքում 1905 թվականին հայտարարվեց մշտական արգելոցի տարածքի մասին, որը կազմում էր 303,63 կմ2։ Սկզբում պարկը չէր ներառում ափամերձ տարածքը, այն ավելացվեց 1908 թվականին՝ բացառությամբ ամբողջ երկարության 10 մասերի՝ 200 մ, որոնք նախատեսված էին ձկնորսության համար։ Պարկի մյուս ընդլայնումներն իրականացան 1928, 1947, 1969 թվականներին[5]։

1908 թվականին պարկի կառավարման համար ստեղծվեց կոմիտե։ Առաջին անտառապահը դարձավ Չարլզ Մասլենանը, իսկ 1910 թվականին նրան միացավ Գորդոն Մատիեսոն։ Ավելի ուշ կոմիտեն հնարավորություն ստացավ վարձելու աշխատողներ և միաժամանակ աջակցել պարկին։ Եկամուտի հիմնական աղբյուր էր համարվում այգու և մի քանի արոտավայրերի վարձույթը։ 1975 թվականին պարկի ղեկավարումը անցավ պարկերի սպասարկման պաշտոնին[5]։

Հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերակղզին հետաքրքիր է հետազոտության համար իր տեղագրությամբ։ Նրան բնութագրական է ինչպես մայրցամաք Ավստրալիան, այնպես էլ Թասմանիա թերակղզին։ Հետազոտություւները սկսվել են մինչ ազգային պարկի ստեղծումը։ Ավստրալիայի օդերևութաբանների բյուրոն հավաքել է օդերևութաբանական դիտարկումներ Ուիլսոնս Պրոմոնտորի փարոսում 1872 թվականից սկսած[7]։ ․․․ թվականին կատարվեցին առաջին նատուրալիստական հետազոտությունները թերակղզում։ Հետազոտությունները 20-րդ դարի վերջին նվիրված էին թերակղզու աճող աշխարհին, նրա աշխարհագրությանը և պատմությանը։

1960 թվականին Խոուպոմը ուսումնասիրեց պարկի զարգացող աշխարհը։ Նա նմուշներ վերցրեց բույսերից Կոտտերս-Լեյկի արևելյան և արևմտյան ափերից, ինչպես նաև Դարբի գետի մոտից։

Վիկտորիայի ազգային պարկի հաշվապահը և ասոցիացիայի հիմնադիրներից Ռոս Գարնետը եղել է պարկում ուսանողական տարիներին և մի քանի տասնամյակների ընթացքում տեղեկություն է հավաքել պարկի պատմության մասին[6]։ «A History of Wilsons Promontory» գիրքը գրվել է 1980-ական թվականների սկզբին, բայց չի հրատարակվել։ Միայն 2009 թվականին Վիկտորիայի պարկի գործակալությունը այն հրապարակեց համացանցում։ Գարնետի մեկ այլ գիրք «The Wildflowers of WIlsons Promontory» հրապարակվեց ․․․․ թվականին[6]։

Տուրիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրիստական ակտիվության վաղ վիճակագրություն շրջանում չի պահպանվել, բայց հայտնի է, որ 1912-1916 թվականներին պարկ է այցելել 66 մարդ։ Երկար ժամանակ պարկի մուտքը բարդացված էր, քանի որ ճանապարհ չկար դեպի Յանակի պարանոց։ Դարբի գետի լեռնատնակը հասնելը, որը նախատեսված էր զբոսաշրջիկների համար, հնարավոր էր 2 ուղղություններով․ կամ մեքենայով տեղատվության ժամանակ, կամ նավակով, իսկ հետո ձիով/ոտքով։ Կենտրոնական մուտքը բացվեց միայն 1930-ական թվականներին։ Darby Saddle-ից, որը գտնվում է պարկի ճանապարհին, բացվում է տեսարան դեպի ծովը, իր ետևում թողնելով ժամանակակից տուրիստական քաղաքը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պարկի տարածքում մարզվում էր Ավստրալիայի բանակը, և այն փակ էր հասարակության համար։ Այդ ժամանակ Տիդալ գետի վրա կառուցված շինությունները դարձան նոր տուրիստական գյուղակ, որը բերեց պարկի այցելուների քանակի աճին, որը շարունակվեց 1970-1971 թվականներին պարկի հիմնական ճանապարհի ասֆալտապատմամբ[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Юго-Восточная Австралия // Атлас мира / сост. и подгот. к изд. ПКО «Картография» в 1999 г. ; отв. ред.: Т. Г. Новикова, Т. М. Воробьёва. — 3-е изд., стер., отпеч. в 2002 г. с диапоз. 1999 г. — М. : Роскартография, 2002. — С. 272.
  2. Географический энциклопедический словарь: географические названия / Под ред. А. Ф. Трёшникова. — 2-е изд., доп. — М.: Советская энциклопедия, 1989. — С. 586. — 210 000 экз.
  3. 3,0 3,1 «Wilsons Promontory National Park: Introduction». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Wilsons Promontory National Park». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 «Wilsons Promontory National Park» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 22-ին.
  6. 6,0 6,1 6,2 Garnet, 2009
  7. 7,0 7,1 Summary statistics WILSONS PROMONTORY LIGHTHOUSE
  8. 8,0 8,1 8,2 «Wilsons Promontory National Park: Environment». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  9. 9,0 9,1 «Wilsons Promontory National Park: Environment». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
  10. «Wilsons Promontory National Park: Culture and heritage». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլսոնս Պրոմոնտորի» հոդվածին։