Jump to content

Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան
Տեսակպատկերասրահ և local authority museum?
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՈւիրրալ[2]
ՀասցեSlatey Road, Birkenhead CH43 4UE[3]
Կայքwilliamsonartgallery.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան (անգլ.՝ Williamson Art Gallery and Museum), գտնվում է Քլաուգտոնում, Բիրքենհեդում, Մերսեյսայդում, Անգլիայում և այնտեղ պահվում է Վիրալի արվեստի հավաքածուն։

Բացվել է 1928 թվականաի դեկտեմբերի 1-ին, մեկհարկանի Գեորգիական ոճով շինություն է, որը նախագծվել է տեղական միջավայրի հետ միավորվելու նպատակով։ Թանգարանի հիմնադրմանը ֆինանսապես աջակցել են Ջոն Վիլիամսոնը և նրա որդի Պատրիկ Վիլիամսոնը[4]։

Այդ հավաքածուն ներառում է Վիկտորյական դարաշրջանի յուղանկարներ, այդ թվում նաև Ալբերտ Մուրի և Ֆիլիպ Ստիրի աշխատանքները, Անգլիական ջրանկարներ, Լիվերպուլյան կերամիկա և Մեծ Բրիտանիայի ամնեամեծ հանրային` Դելլա Ռոբիայի կավագործության հավաքածուն։ Այն նաև ունի նավերի մոդելների մեծ հավաքածու, որոնք կենտրոնացված են Cammell Laird և Mersey Ferries նավաշինական ընկերություններում, որոնք օգտագործվել են Մերսի գետի վրա։

Պատկերասրահում պարբերաբար անցկացվում են ցուցահանդեսներ, որոնք կարող են ներառել ազգային և միջազգային հայտնի արվեստագետների կողմից աշխատանքներ։ Այնտեղ պարբերաբար անց են կացվում երաժշտական համերգներ և պատկերասրահը նաև վայր է արվեստի և ձեռագործության աշխատարանների անց կացման համար։

Թանգարանում ցուցադրվող ծաղկաման

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. National Heritage List for England
  3. Mapping Museums — 2016.
  4. «The Williamson Art Gallery». Wirral Learning Grid. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամսոն արվեստի պատկերասրահ և թանգարան» հոդվածին։