Ուեբրոյի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ուեբրոյի ամրոց
Castillo de Huebro
Նկարագրություն
Տեսակaljibe? և պաշտպանական պատ
Տեղագրություն36°59′00″ հս․ լ. 02°13′00″ ամ. ե.HGЯO
Վարչական միավորՆիխար[1][2]
ԵրկիրԻսպանիա
Կառուցված12 դար
Քարտեզ
Քարտեզ
 Castillo de Huebro Վիքիպահեստում

Ուեբրոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Huebro), փոքրիկ բերդ կամ ամրոց է Իսպանիայի Անդալուզիա տարածաշրջանի Նիջար (իսպ.՝ Nijar) գավառի Հուեբրո (իսպ.՝ Huebro) բնակավայրի մոտ, ծովի մակերևույթից 750 մ բարձրության վրա։ 2005 թվականի հունիսի 29-ին Իսպանիայի մշակույթի նախարարության կողմից Ուեբրոյի ամրոցը ընդգրկվել է Անդալուզիայի ինքնավար համայնքի պատմական արժեք ունեցող հուշարձանների ցանկի մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեբրոյի ամրոցը կառուցվել է 12-րդ դարում։ Այն պաշտպանողական կառույց է փոքրիկ ժայռի վրա, որի ամենակարծր հատվածում փորվել է երկու մեծ ջրամբարներ։ Թեև դրանք ամբողջովին չեն պահպանվել, սակայն համարվում են Նիջար գավառի պատմամշակութային կարևոր կառույց, որը չպետք է կորցնել։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուեբրոյի ամրոցը ներկայումս գտնվում է վերացման փուլում։ Մնացորդների մի մասը քայքայվել է տեղանքի կոռոզիայի պատճառով, կամ գանձագողների կողմից պայթեցվելու պատճառով։ Ամրոցը իրենից ներկայացնում է վտանգ զբոսաշրջիկների և այլ անձանց համար, ովքեր սովորաբար այցելում են ամրոց, քանի որ այնտեղի շինությունները գտնվում են անկայուն և անմխիթար վիճակում։ Դա նաև մեծ վտանգ է ամրոցի պատմական արժեքի համար։ Մինչև գրանցումը, ամրոցը տեղացիների կողմից օգտագործվել է որպես գոմ իրենց անասունների համար, որը ցույց է տալիս, որ տեղացինեը այդքան էլ չեն արժևորել ամրոցը։ Չկա ոչ մի ցուցանակ` ամրոցի պատմական արժեքի մասին զգուշացնող։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.iunijar.es/wp-content/uploads/2012/12/131010-Mocion-relativa-a-la-puesta-en-valor-del-Castillo-de-Huebro.pdf(չաշխատող հղում)