Ոտաբոբիկ կամրջի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ոտաբոբիկ կամրջի վրա
գերմ.՝ Barfuß
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Ժանրռոմանտիկ կատակերգություն և դրամա
Թվական2005 և մարտի 31, 2005[1]
Պրեմիերա31 մարտի, 2005[2]
Լեզուգերմաներեն
ՌեժիսորԹիլ Շվայգեր[3][4]
ՊրոդյուսերԹիլ Շվայգեր
Սցենարի հեղինակԹիլ Շվայգեր, Nika von Altenstadt?[5] և Jann Preuss?
ԴերակատարներԹիլ Շվայգեր[6][4], Յոհաննա Վոկալեկ[6], Ալեքսանդրա Նելդել[6], Nadja Tiller?[6], Steffen Wink?[6], Michael Mendl?[6], Janine Kunze?[6], Axel Stein?[6], Markus Maria Profitlich?[6], Éric Judor?, Mark Keller?[5], Imogen Kogge?[5], Armin Rohde?[5], Յուրգեն Ֆոգել[5], Michael Gwisdek?[5], Gerit Kling?[5], Florian Fitz?[5], Paula Paul?[5], Jürgen Rißmann?[5], Fanny Staffa?[5], Bernhard Marsch?[5], Piet Fuchs?[5], Stefanie Stappenbeck?[5] և Էմմա Շվայգեր
ՕպերատորChristof Wahl?
ԵրաժշտությունԴիրք Ռայխարդ
ՄոնտաժԹիլ Շվայգեր
Պատմվածքի վայրԳերմանիա
Տևողություն110 րոպե
Բյուջե€4 700 000[2]
Պաշտոնական կայքէջ

Ոտաբոբիկ կամրջի վրա (գերմ.՝ Barfuß), 2005 թվականին նկարահանված գեղարվեստական ֆիլմ, որի ռեժիսորը ու սցենարի հեղինակը Թիլ Շվայգերն է։ Վերջինս կատարում է նաև Նիկ Կելլերի դերը։ Ֆիլմի կարգախոսն է՝ «Wie weit gehst du, Wenn du verliebt bist?» («Որքա՞ն հեռու կարող ես գնալ, երբ սիրահարված ես»)։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկը ծայրահեղ անհաջողակ է։ Նա չի կարողանում երկար ժամանակ դիմանալ որևէ աշխատատեղում։ Ընտանիքում բոլորն արհամարհում են նրան, բացի մորից։ Հերթական անգամ նա աշխատանք է ստանում հոգեբուժարանում։ Այդտեղ նա աշխատում է ընդամենը մեկ օր, սակայն այդ ընթացքում նա փրկում է Լեյլային, ով փորձում էր ինքնասպան լինել։ Լեյլան 25 տարեկան է, սակայն մանկամիտ է. նա քայլում է ոտաբոբիկ և երբեք չի տեսել իրական կյանք, քանի որ 19 տարի փակված է եղել տանը։ Մոր մահից հետո նրան տեղավորել են հոգեբուժարանում։

Լեյլան փախչում է հիվանդանոցից և հետևելով Նիկին՝ գնում է նրա բնակարան և հայտարարում, որ ուզում է ապրել նրա հետ։ Նիկը, ինքն էլ ունենալով բազմաթիվ խնդիրներ, փորձում է աղջկան վերադարձնել հոգեբուժարան, սակայն վերջինս համառում է, և Նիկն ստիպված է լինում նրան իր հետ տանել եղբոր հարսանիքին։ Երկար ճանապարհին միասին հաղթահարելով փորձությունները՝ նրանք մտերմանում են։ Հարսանիքի ժամանակ բոլորը ևս մեկ անգամ համոզվում են, որ Նիկը կյանքում ոչնչի չի հասել։

Հասկանալով, որ ինքը չի կարող օգնել աղջկան, ում անհրաժեշտ են դեղեր, Նիկը հայտնում է նրա գտնվելու վայրը հոգեբուժարանի աշխատակցին։ Շուտով նա զղջում է աղջկան մենակ թողնելու համար, փորձում է տանել Լեյլային իր հետ, բայց ժամանած ոստիկանները ձերբակալում են նրան, իսկ Լեյլան նորից փակվում է հոգեբուժարանում։

Կալանքից ազատվելուց հետո Նիկը, ձևանալով հոգեկան հիվանդ, ընկնում է հոգեբուժարան՝ Լեյլայի մոտ։ Ֆիլմի ավարտին նրանք կրկին ազատության մեջ են. Նիկը Լեյլային սովորեցնում է գնումներ կատարել։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Թիլ Շվայգեր Նիկ Կելլեր Նիկ Կելլեր
Յոհաննա Վոկալեկ Լեյլա Լեյլա
Նադյա Թիլլեր Ֆրաու Կելլեր
Շտեֆեն Վինկ Վիկտոր Կելլեր Վիկտոր Կելլեր
Միխաել Մենդլ Հենրիխ Կելլեր Հենրիխ Կելլեր
Ալեքսանդրա Նելդել Ժանին Ժանին
Իմոհեն Կոգե հոգեբուժարանի վարիչ հոգեբուժարանի վարիչ
Անդրեա Պաուլա Պաուլ բուժքույր բուժքույր
Ջանին Կունցե Սառա Սառա
Ակսել Շտայն Դիտեր Դիտեր
Արմին Ռոդե
Յուրգեն Ֆոգել

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Barefoot - Ray Collins Hot Club
  • Emma - Leilas Theme Part 1 - Score
  • Absolutely Entertaining Titel - Mariha
  • Hallelujah - Rea Garvey
  • Walk With Me - Rea Garvey
  • Get Ready - Score
  • Ich Habe Sein Herz Gehoert - Filmdialog
  • White Sands - Score
  • Dont Leave Home - Dido
  • Good Times - Score
  • Smile - Score
  • I Feel - Andru Donalds
  • Still Falling - Saybia
  • Sadness - Score
  • Drei Tage - Filmdialog
  • Emma - Leilas Theme Part 2 - Score
  • Its Alright - Cameron
  • Got Me Swinging - Score
  • The Day Has Come - Score
  • Hope - Score
  • Free Floating - Score
  • Electric - Madrugada
  • I Feel Piano - Score
  • End Of The Road - Score
  • This Is The Day - Cameron
  • Shaking That Boogie - Ray Collins Hot Club

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bambi Awards
  • Undine Awards, Ավստրիա
  • German Camera Award - անվանակարգ
  • German Film Awards- անվանակարգ
  • Golden Camera, Գերմանիա - անվանակարգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են