Ոստիկանությունում ծառայության համար մեդալ (Նորվեգիա)
| Ոստիկանությունում ծառայության համար մեդալ նորվ.՝ Politimedaljen | |||||
|---|---|---|---|---|---|
|
| |||||
| Երկիր | |||||
| Տեսակ | մեդալ | ||||
| Կարգավիճակ | շնորհվում է | ||||
| Վիճակագրություն | |||||
| Պարամետրեր | տրամագիծը 33 մմ | ||||
| Հիմնադրման ամսաթիվ | մարտի 1, 2002 | ||||
| Հերթականություն | |||||
| Ավագ պարգև | Զինված ուժերում ծառայության համար մեդալ | ||||
| Կրտսեր պարգև | «Քաղաքացիական պաշտպանությանը ծառայելու համար» մեդալ | ||||
Ոստիկանությունում ծառայության համար մեդալ, Նորվեգիայի ոստիկանության գերատեսչական պարգև։ Պետք չի այս մեդալը շփոթել Ոստիկանությունում ծառայության համար մեդալ դափնեպսակով-ի հետ, քանզի վերջինս միանգամայն առանձին աստիճանակարգ ունեցող մեդալ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ոստիկանությունում ծառայության համար մեդալը հաստատվել է 2002 թ.-ի մարտի 1-ին որպես շնորհակալական պարգև Նորվեգիայի ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիական անձնակազմի համար։ Մեդալի տրման ժամկետային նվազագույն շեմը 25 տարի ծառայությունն է։ Մեդալը տրվում է Քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների ծառայության տնօրենի կողմից։ Յուրաքանչյուր հաջորդ 5 տարվա համար սալիկին ավելացվում է ոսկեգույն հնգանկյուն աստղ, որի առավելագույն քանակը երեքն է։
| Մեդալի սալիկները | |||
|---|---|---|---|
| 25-ամյա ծառայության համար | 30-ամյա ծառայության համար | 35-ամյա ծառայության համար | 40-ամյա ծառայության համար |
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեդալը շրջանաձև է և պատրաստված արծաթագույն մետաղից։ Դիմերեսին պատկերված է Նորվեգիայի ոստիկանության խորհրդանիշը։ Հակառակ կողմում գրված է «POLITIET • FOR TJENESTER •» (Ոստիկանություն • Հանուն ծառայության). Մեդալի ժապավենը սև գույնի է կենտրոնում 4 մմ-անոց դեղին գծով։
- Մեդալի դիմերեսը
- Նորվեգիայի ոստիկանության խորհրդանիշը
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդալի նկարագրությունը Նորվեգիայի ոստիկանության կայքում:(չաշխատող հղում) (նորվեգերեն)
- Kingdom of Norway: Police Service Medal. (անգլերեն)



