Ոսկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
ոսկոր

Ոսկրաբանություն, օստեոլոգիա (օսաեո և լոգիա), անատոմիայի բաժին, ուսումնասիրում է ոսկրային կմախքը։

Դեռևս Հիպոկրատի աշխատանքներում եղել են բազմաթիվ ոսկրերի նկարագրություններ։ Ոսկրաբանության հետագա զարգացումը պայմանավորված է գործնականում դիահերձումների, դիակների մշակման, հյուսվածաբանական տեխնիկայի և ոսկրերի մանրադիտակային ու ռենտգենյան հետազոտության մեթոդների ներդրմամբ։ Տարբերում են ընդհանուր և մասնավոր, համեմատական և տարիքային ոսկրաբանություն։ Ոսկրերի բազմաթիվ հիվանդություններ բուժվում են օրթոպեդիական մեթոդներով։ ԽՍՀՄ-ում ընդունված է ոսկրերի հիվանդությունների հետևյալ դասակարգումը, վնասվածքային (կոտրվածքներ, արթրոզներ, ձևախախտող սպոնդիլոզ), բորբոքային (ոչ առանձնահատուկ, օրինակ՝ օստեոմիելիտ, ոսկրաբորբ, առանձնահատուկ՝ տուբերկուլոզային, սիֆիլիսային և այլն), սնուցախանգարման (թունային, սննդային, ներզատական, ներքին օրգանների հիվանդությունների հետ կապված ևն), դիսպլաստիկ (ոսկրերի անբավարար կամ ավելցուկային զարգացումը, այդ թվում՝ գիգանտիգմը, աճառային հյուսվածքի զարգացման արատները, օստեոսկլերո- զը)։ Դիսպլաստիկ խմբին են պատկանում նաև ոսկրերի բարորակ (օստեոմա, խոնդրոմա և այլն) և չարորակ (առաջնային 4 օստեոսարկոմա, խոնդրոսարկոմա, Ցուինգի ուռուցք և երկրորդային՝ մետաստազային) ուռուցքները։ Մարդաբանության մեջ ոսկրաբանությունը ուսումնասիրում է ժամանակակից մարդու կմախքի չափերի և ձևի փոփոխականության, ինչպես նաև ձևածագման (մորֆոգենեզի) օրինաչափությունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 635 CC-BY-SA-icon-80x15.png