Ոսկե սուսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ոսկե սուսեր
ռուս.՝ Золотая шпага
Երկիր ԽՍՀՄ
Թվական1990
Լեզուռուսերեն
ՌեժիսորՍտանիսլավ Սոկոլով
Սցենարի հեղինակԱլեքսանդր Ալեքսանդրով
ԴերակատարներVarvara Soshalskaya-Rozalion?
ԵրաժշտությունԻսահակ Շվարց
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Ոսկե սուսեր» (ռուս.՝ «Золотая шпага»), տիկնիկային-խաղարկային ֆիլմ։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ-հեքիաթը պատմում է իննամյա Շուրոչկայի ու նրա քրոջ մասին, որոնք արձակուրդն անցկացնում են տատի մոտ՝ ամառանոցում։ Նրան սիրահարված է արքայազն էլֆը, որը կախարդական թագավորության բնակիչ է։ Մեկ այլ կերպար՝ Վանյան, ունևոր ծնողների որդի է, որն անազնիվ ճանապարհով ձեռք է բերում կախարդական սուսերը, ինչի արդյունքում ամառանոցի բնակիչներին սպասում են լուրջ անախորժություններ, իսկ կախարդական թագավորությունը հայտնվում է վտանգի տակ։ Կինոժապավենում դերասանների մասնակցությամբ ստեղծված տեսարանները հմտորեն զուգակցված են տիկնիկային անիմացիայի հետ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենա Լոգինովա
  • Մարիաննա Կուդրյավցևա
  • Ռոմա Սմիռնով
  • Սաշա Գատին
  • Վերա Կվլիվիձե
  • Վարվառա Սոշալսկայա
  • Իրինա Մալիշևա – Իգորի մայրը
  • Դարյա Միխայլովա
  • Անտոնինա Նիկանորովա
  • Անդրեյ Յուրենև

Տիկնիկներին հնչյունավորել են՝

  • Եվգենի Ստեբլով
  • Լև Դուրով
  • Վյաչեսլավ Պետրուշին
  • Վյաչեսլավ Բոգաչյով

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Ալեքսանդր Ալեքսանդրով, Գենադի Շումսկի, Ստանիսլավ Սոկոլով
  • Բեմադրող ռեժիսորներ՝ Գենադի Շումսկի, Ստանիսլավ Սոկոլով
  • Բեմադրող օպերատոր՝ Ռալֆ Կելլի
  • Նկարիչ՝ Վլադիմիր Դոնսկով
  • Կոմպոզիտոր՝ Իսահակ Շվարց

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ոսկե սուսեր» ֆիլմն արժանացել է մրցանակների կինոփառատոններում[1]

  • 1991 — Կահիրեի միջազգային կինոփառատոն («Ոսկե Կահիրե» գլխավոր մրցանակ)
  • 1991 — Երիտասարդության միջազգային կինոփառատոն Լանում (Ժյուրիի հատուկ մրցանակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 599—600. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]