Ոջ արտաքին հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

«Ոջ» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։ Եզակի թվի թեք հոլովներում բառին ավելանում է ոջ հոլովիչը։ Եզակի բացառականը կազմվում է ից հոլովակերտ մասնիկով։

Ժամանակակից հայերենում «Ոջ» արտաքին հոլովման են պատկանում սահմանափակ թվով բառեր՝ անձ ցույց տվող կին, քույր, ընկեր, տեր, աներ, սկեսուր, տիկին, տալ, տեգր բառերը և դրանցով կազմված բարդությունները (կնոջ, ընկերոջ, քրոջ և այլն)։[1]։

Եզակի թիվ Հոգնակի թիվ
Ուղղ. հոլով քույր(ը) քույրեր(ը)
Սեռ. հոլով քրոջ քույրերի
Տր. հոլով քրոջ(ը) քույրերի(ն)
Հայց. հոլով քույր(ը) քույրեր(ը)
Բաց. հոլով քրոջից քույրերում
Գործ. հոլով քրոջով քույրերով
Ներգ. հոլով

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 61:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։