Ոչ համարժեքային փոխանակություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Exchange Money Conversion to Foreign Currency.jpg

Ոչ համարժեքային փոխանակություն, ապրանքների փոխանակություն, երբ, մասնավոր սեփականության պայմաններում, դրանց գներն էապես շեղվում են արժեքից, իսկ կապիտալիզմի ժամանակ՝ արտադրության գնից։ Տեղի է ունենում արտադրողի բնական կամ արհեստական մենաշնորհի առաջացման կամ արտատնտեսական հարկադրանքի պայմաններում։ Զգալի դեր է կատարել կապիտալի նախասկզբնական կուտակման ժամանակաշրջանում, լայն տարածում է ստացել իմպերիալզմի փուլում։ Տնտեսության կարևորագույն ճյուղերում իշխող մոնոպոլիաներն իրենց ապրանքները մանր ձեռնարկատերերին, ֆերմերներին ու գյուղացիներին վաճառում են արտադրության գներից բարձր՝ մենաշնորհային գներով, իսկ հումքն ու նյութերը գնում են իրենց կողմից սահմանվող ցածր գներով։ Ոչ համարժեքային փոխանակությունը դրսևորվում է նաև միջազգային կապիտալիստական առևտրում, հանդիսանում է օտարերկրյա մոնոպոլիաների կողմից նեոգաղութատիրության քաղաքականության իրականացման կարևոր գործիք։ Սակայն զարգացող երկրները արտաքին առևտրի ոլորտից օտարերկրյա կապիտալի դուրս մղման, արտաքին առևտուրը պետական մենաշնորհ հայտարարելու, էկոնոմիկայի զարգացման միակողմանիության վերացման, ինդուստրացման, արտահանման դիվերսիֆիկացման, տնտեսության ինտեգրացման (օրինակ՝ ՕՊԵԿ-ը) ուղիներով համաշխարհային շուկայում պայքարում են ոչ համարժեքային փոխանակության դեմ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png