Շևրետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շևրետ (ֆր.՝ chevrette), ոչխարի մաշկից քրոմային դաբաղմամբ ստացված կաշի։ Շևրետի երեսն ունի հավասարաչափ, մանր մերեա։ Կաշին փափուկ կառուցվածքի է, շահագործման ժամանակ երեսի շերտը հեշտությամբ պոկվում է։ Մեխանիկական ամրությունը բարձրացնելու համար կիրառում են ամրացնող պրոցեսներ՝ տոգորում պոլիմերներով։ Օգտագործվում է կոշիկի երեսացու, հագուստ և գալանտերեայի ապրանքներ պատրաստելու համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png