«Շրջափակման երեխաները» (ռուս.՝ Дети блокады), բազմասերիանոց վավերագրական ֆիլմ, որ նկարահանվել է ռեժիսոր Ալլա Չիկիչևայի կողմից և պատմում է երեխաների կյանքի մասին շրջափակված Լենինգրադի պայմաններում։
Պատմելով իրենց մանկության, իրենց ընտանիքի կենցաղի, դպրոցի և բակի, «մեծահասակներին» հատուկ երևույթների մանկական ընկալման մասին՝ ֆիլմի հերոսները ներկայացնում են քաղաքի կյանքը, որին պատել էր մեծ դժբախտություն, ոգու ուժի և կյանքի անսահման ծարավի մասին։ Յուրաքանչյուր սերիա նվիրված է մեկ հերոսի։ Եզրափակիչ, լիամետրաժ ֆիլմում հերոսների պատմությունները ձևավորում են միասնական խճանկար, լրացնում միմյանց։ Ֆիլմի յուրաքանչյուր սերիայից հանդիսատեսն իմանում է, թե հետագայում ինչ է դարձել շրջափակման երեխան, ինչի է հասել և ինչ պարգև է ստացել երկիրն այն բանի շնորհիվ, որ մի փոքրիկ մարդ ապրել է մինչև Հաղթանակի օրը։