Շուտասելուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Շուտասելուկ, շուտասուք, շուտասելիք, մանկական ժողովրդական բանահյուսության կատակային տեսակ, բանաձևային ասույթ։ Տաղաչափորեն բաղկացած է մի քանի անդամներից, հանգավոր կամ անհանգ տողերից, որոնց մեջ գերիշխում են նույնահունչ բառերի, նույն կամ նման բաղաձայն հնչյունների կրկնությունները դժվարացնելով ճիշտ արտասանությունը։ Շուտասելուկը լեզվահնչյունական յուրօրինակ խաղ է, վարժություն։ Ենթադրում է երկու կողմ՝ առաջադրող և արտասանող֊ կատարող։ Վերջինս պետք է, արագ ու բազմիցս կրկնելով, ճիշտ արտասանի բանաձևը։ Դժվար արտաբերության պատճառով հաճախ արտասանվում է ծիծաղաշարժ աղավաղումներով։ Շուտասելուկը մանկական լեզուն վարժեցնում է հնչյունական բարդ և ճիշտ արտասանության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png