Jump to content

Շուշիի հիվանդանոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շուշիի հիվանդանոց
Հղումներ

Շուշիի շրջանային հիվանդանոց (նաև՝ «Շուշիի շրջանային բուժմիավորում» ՓԲԸ), Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության տակ գործած շրջանային հիվանդանոց Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում[1]։

2009 թվականին հիվանդանոցի վերանորոգված և ժամանակակից սարքավորումներով է վերազինված վիրաբուժական բաժանմունքում հաջողությամբ վիրահատվում են տասնյակ հիվանդներ[1]։ Առաջին վիրահատությունը անցկացրել է Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը[1]։ Շուշիի շրջանային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վերանորոգման ու հանդերձման միջոցները հատկացրել է «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը, որի ֆինանսավորմամբ նախկինում վերանորոգվել են նշված հիվանդանոցի բուժական ու ծննդաբերական բաժանմունքները[1]։

Հագեցվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի տվյալներով, ըստ հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վիգեն Խաչատրյանի, 15 մահճակալի համար նախատեսված բաժանմունքը հագեցած է համաշխարհային չափորոշիչներին համապատասխան սարքավորմամբ[1]։ Շուշիի բնակիչներն այլևս ստիպված չէին լինի վիրահատվելու համար մեկնել Ստեփանակերտ[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Շուշիում հաջողությամբ անց են կացվում վիրահատություններ». news.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 2-ին.