Թադևոսյան արական դպրոց (Շուշի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թադևոսյան արական դպրոց, ուսումնական հաստատություն Շուշի քաղաքի Վերին թաղի սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցուն կից։ Հիմնվել է 1895 թվականին հիմնվում է շուշեցի բաքվաբնակ Իսահակ Թադևոսյանի մեկենասությամբ։ Նույն թվականին ցարական կառավորության հրամանով այն փակվում է և վերաբացվում 1905 թվականին` ազգային դպրոցները վերաբացելու թույլտվությունը ստացվելուց անմիջապես հետո։

Եղել է երկսեռ դպրոց, որը 1908/09 ուսումնական տարում ուներ 110 (30-ը` աղջիկ), 1912 թվականին՝ 120 աշակերտ, իսկ 1915 թվականին՝ 3 ուսուցիչ և 123 սան։ Լինելով հոգաբարձության կազմում՝ Իսահակ Թադևոսյանը ոչ միայն ավելի քան հիսուն աշակերտի թոշակ, սնունդ և հագուստ էր մատակարարում, այլև դպրոցի գոյատևման համար հատկացնում էր 30.000 ռուսական ռուբլի, որի համար էլ արժանանում է հայրապետական օրինության կոնդակի։