Շուշան արքայական
Շուշան արքայական | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Lilium regale | ||||||||||
Հայերեն տարանուններ | ||||||||||
Շուշան արքայական |
||||||||||
Հոմանիշներ | ||||||||||
| ||||||||||
|

Շուշան արքայական (ռուս.՝ Лилия царственная, լատ.՝ Lilium regale, չինարեն՝ 岷江百合), շուշանազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սոխուկավոր բույս է։ Ծագում է Արևմտյան Չինաստանից։ Արքայական շուշանը ամենատարածված և մեծ մասսայականություն վայելող ծաղկատեսակներից մեկն է։ Նրա շուրջը բազմաթիվ առասպելներ ու հեքիաթներ են հյուսվել, բանաստեղծություններ ու երգեր են հորինվել, շատ նկարիչներ են կտավին հանձնել արքայական շուշանի անզուգական գեղեցկությունը։ Այն միշտ եղել է կուսական գեղեցկության խորհրդանիշը։ Լայն կիրառում ունի նաև Հայաստանի Հանրապետությունում։
Բնութագիրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Սոխուկները խոշոր են՝ մինչև 20 սմ տրամագծով, թեթև մանուշակագույն երանգով։ Նրա հիմքում, սոխուկի մոտ առաջանում են կողմնային արմատներ։ Տերևները նեղ են, երկարավուն։ Ծաղիկները սովորաբար մինչև 15 հատ են, ձագարաձև, խոշոր, սպիտակ, ներսի մասում դեղնավուն և պսակաթերթիկների արտաքին մասում վարդամանուշակագույն շերտիկներով։ Դուրեկան բուրմունք ունեն։ Բաց գրունտի պայմաններում ծաղկում է հուլիսին։
Մշակումը[խմբագրել | խմբագրել կոդը]
Բազմանում է հիմնականում սոխուկների և սերմերի միջոցով։ Սերմերով բազմացնելու դեպքում ծաղկում է ցանքի 2-րդ կամ 3-րդ տարում։ Սոխուկները տնկում են 20-25 սմ խորությամբ։ Լուսասեր է, բավականին ցրտադիմացկուն, գերադասում է թեթև ավազային, ջրաթափանց, օդաթափանց, սննդանյութերով հարուստ, ստրուկտուրային հողերը։ Օգտագործվում է լանդշաֆտային ոճի բոլոր ծաղկադեկորատիվ ձևավորումներում, ինչպես նաև կտրած ծաղիկներ ստանալու համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Lilium regale на сайте The Plant List
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լ. Վ. Հարությունյան «Քո շրջապատի ծաղիկները»
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |