Շուաֆատ փախստականների ճամբար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Շուաֆատ փախստականների ճամբար
եբր.՝ מחנה הפליטים שועפאט
արաբ․՝ مُخَيَّم لاجِئين شعفاط‎‎
Կոորդինատներ: 31°48′31″ հս․ լ. 35°14′39″ ավ. ե. / 31.80861° հս․. լ. 35.24417° ավ. ե. / 31.80861; 35.24417
ԵրկիրՊաղեստին Պաղեստին
##Շուաֆատ փախստականների ճամբար (Պաղեստինյան ինքնավարություն)
Red pog.png

Շուաֆատ փախստականների ճամբար (երբեմն Շոաֆատ, եբր.՝ מחנה הפליטים שועפאט‎, արաբ․՝ مُخَيَّم لاجِئين شعفاط‎‎), գտնվում է Երուսաղեմի հյուսիս - արևելյան հատվածում: Տեղակայված է արաբական Ռաս Համիսի և հրեական Պիսգատ Զեեվի միջև: Դա Երուսաղեմի ներսում տեղակայված պաղեստինյան փախստականների միակ ճամբարն է (ընդհանրապես Իսրայելի վերահսկվող տարածքներում)[1]:

Shufat camp2.jpg
Shuafat south.jpg
Shoaffat.jpg

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուաֆատ ճամբարի տարածքը

Այս տարածաշրջանը կառուցվել է 1965-1966 թթ. Հորդանանի (որն այն ժամանակ կառավարվել է Արևելյան Երուսաղեմի և Արևմտյան թևի կողմից), արաբական փախստականների վերաբնակեցման համար` ՄԱԿ ՓԳՀ-ին հատկացված տարածքում: Սա վերջին ճամբարն է, որ կառուցվել է Պաղեստինի 1948 թվականին փախստականների համար: Սկզբում այն նախատեսված էր 1500 փախստականների համար և կազմում էր 203 դունամա: Տասնվեցօրյա պատերազմից հետո այստեղ տեղափոխվեցին նոր փախստականներ: Պատերազմից հետո Երուսաղեմի սահմաններն ընդլայնվեցին, իսկ փախստականների ճամբարը գրեթե մտավ քաղաքի մեջ: Այսպիսով, տեղի բնակիչները ստացան Իսրայելու բնակության թույլտվություն (բայց ոչ քաղաքացիություն):

Թաղամասի բնակչությունը շարունակում էր աճել, և, ըստ տարբեր կազմակերպությունների գրառումների, ութհազարից[2] հասավ մինև քսան[3] հազարի:

Քաղաքի ենթակառուցվածքն այնքան էլ զարգացած չի, ոչ բոլոր տներն են միացված կոյուղուն: Անտեսելով բոլոր նախազգուշացումները, բնակիչները շենքերի վրա բարձրացնում են երրորդ, չորրորդ հարկերը, որոնց հիմքերը նախատեսված են միայն 1-2 հարկերի համար[4]: Ճամբարը շատ է տուժում հանցագործություններից, քանի որ Իսրայելի ոստիկանությունը հազվադեպ է մտնում այնտեղ անվտանգության նկատառումներով, իսկ պաղեստինյան ոստիկանությանը թույլ չեն տալիս մուտք գործել Իսրայելի տարածք[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Шуафат»։ ejwiki 
  2. «שכונת שועפט»։ jerusalem.muni.il (եբրայերեն) 
  3. Ir Amim Jerusalem Bulletin 28 авг. 2006
  4. «SHU'FAT CAMP»։ UNWRA (անգլերեն) 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]