Շուաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կիբերոնի ճակատամարտը

Շուաններ (ֆր.՝ Chouannerie ենթադրվում է chat-huant — բու բառից, որի կանչին շուանները նմանեցրել են իրենց պայմանական նշանը), ռոյալիստական ապստամություն Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում, որի մասնակիցները գործել են 1792—1803 թվականներին՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակաշրջանում։ Շուանների գնդերը ստեղծվել են 1792 թվականի ամռանը, բուն ապստամությունը սկսվել է 1793 թվականին։

1794 թվականին հանրապետական զորքերը լուրջ հարված են հասցրել շուանների շարժմանը, որը վերջնականապես ճնշվել է 1803 թվականին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 593 CC-BY-SA-icon-80x15.png