Շոտկիի երևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլեկտրոնային մանրադիտակ շոտկի-ճառագայթիչ էլեկտրոնային աղբյուրը

Շոտկիի երևույթ, պինդ մարմնից էլեկտրոնների ելքի աշխատանքի փոքրացումը՝ էլեկտրոններն արագացնող արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությամբ։ Շոտկիի երևույթը դրսևորվում է ջերմաէլեկտրոնային էմիսիայի հագեցման հոսանքի աճով, մակերևութային իոնացման էներգիայի նվազմամբ (տես Իոնային էմիսիա) և ֆոաէլեկտրոնային էմիսիայի շեմի տեղաշարժմամբ դեպի մեծ երկարության ալիքների կողմը։ Այս երևույթի դասական տեսությունը մետաղների համար ստեղծել է գերմանացի գիտնական Վ․ Շոտկին (անգլ.՝ W․ Schottky) 1914 թվականին։ Որպես կանոն, արտաքին էլեկտրական դաշտի ազդեցությունը էլեկտրոնների ելքի աշխատանքի վրա կիսահաղորդիչների համար ավելի մեծ է, քան մետաղների համար։ Շոտկիի երևույթն օգտագործում են պինդ մարմինների մակերևույթի էլեկտրոնային որոշ հատկությունների ուսումնասիրման համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 548