Շոկոլադե ֆոնդան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շոկոլադե ֆոնդան
Ենթատեսակշոկոլադե տորթ
 Fondant au chocolat Վիքիպահեստում
Շոկոլադե ֆոնդան և վանիլային պաղպաղակ

Շոկոլադե ֆոնդան (ֆր.՝ Fondant au chocolat` «հալչող շոկոլադ»), հայտնի ֆրանսիական աղանդեր, տորթ՝ պատրաստված շոկոլադե բիսկվիթ խմորից։ Դրա առանձնահատկությունն այն է, որ այն ծանր, փխրուն շերտ ունի և հեղուկ միջուկ։

Ֆոնդանի համար պատրաստվում է բիսկվիթե խմոր, որին ավելացնում են կարագ և բարձր որակի դառը շոկոլադ։ Խմորը լցվում է ձևամանների մեջ և թխվում ջեռոցում։ Այս աղանդերը համարվում է դժվար պատրաստվող. այն այնքան պետք է մնա ջեռոցում, որպեսզի նրա միջի հեղուկը լինի միջին չափի փխրուն։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս աղանդերը հայտնի է բազմաթիվ անուններով։ Անգլալեզու երկրներում այն անվանում են lava cake[1] ({{lang-ru|թխվածքաբլիթ լավայով) կամ ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է molten chocolate cake[2] (հալչող շոկոլադե թխվածքաբլիթ)։ Եվրոպական երկրները նույնպես օգտագործում են petit gateau[3] անունը (որն էլ իր հերթին ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ կեքս»)։ Ռուսաստանում անգլիական անվանումների նման հայտնվում է «շոկոլադե լավա»[4] или «шоколадный вулкан»[5] տարբերակը։ Ֆրանսիական խոհանոցն ունի երկու տարբերակ այս թխվածքաբլիթի համար, մեկը՝ fondant au chocolat, «հալչող շոկոլադ» և մյուսը՝moelleux au chocolat, «փափուկ շոկոլադ»։ Առաջին տարբերակը գրեթե ամբողջությամբ հեղուկ է՝ ծածկված բարակ, խոնավ խառնուրդով, վերջինիս ներսում կա օդային փափկություն և մի փոքր հեղուկ զանգված։ Այս աղանդերի տարբեր տեսակները շատ տարածված են, և պատրաստման համար օգտագործում են ձվի և ալյուրի տարբեր համամասնություններ, ինչպես նաև տարբեր ջերմաստիճաններ և տարբեր թխման ժամանակամիջոցներ[6]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, որ այս աղանդերը շատ երիտասարդ է, այնուամենայնիվ ֆոնդանը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել (XX դարի վերջում), իսկ ծագման համար վիճում են մի քանի հայտնի խոհարարներ։ Ֆրանսիացի խոհարար Ժան Ջորջ Ֆոնգերիխթեն պնդում է, որ առաջին անգամ աղանդերը նա է պատրաստել 1987 թվականին, երբ եղել է ավագ խոհարար է Նյու Յորքի «Դրեյկ» հյուրանոցի «Լաֆայեթ» ռեստորանում, և դա ոչ թե հատուկ բաղադրատոմսով է նա պատրաստել, այլ իր կատարած սխալի պատճառով է ստացվել։ Սակայն, հայտնի խոհարար և հրուշակագործ Ժակ Տորը պատասխանել է, որ այս աղանդերը վաղուց հայտնի է Ֆրանսիայում և կոչվում է «շոկոլադե ֆոնդան»[7]։ Տարածված է ևս մեկ տարբերակ, ըստ որի այն հորինել է ֆրանսիացի խոհարար Միշել Բրան «Լագիյոլ» ռեստորանում, բայց իր բաղադրատոմսը մի փոքր բարդ է՝ նա սառեցրել է շոկոլադե կրեմ գանաշը և մինչև թխելը լցրել է պատրաստվող խմորի կենտրոնում[8][9]։

Մատուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած այն հանգամանքին, որ ինչպես մաֆինը, ֆոնդանը ևս թխում են փոքր ձևամանների մեջ, այն մատուցում են առանձին ափսեով՝ առանց ձևամանի։ Կա նաև նրան անհրաժեշտ ջերմություն, առանց որի այն շուտ կկարծրանա։ Աղանդերի վրա ցանում են շաքարի փոշի կամ քերած շոկոլադ և ըստ դասական ավանդույթի մատուցում են վանիլային պաղպաղակի գնդի հետ[1][7][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Chocolate Lava Cakes».
  2. «Molten Chocolate Cakes». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  3. «Petit Gateau».
  4. «Шоколадное пирожное "Лава" (Chocolate Lava cake)».
  5. «Шоколадный "вулкан"».
  6. Жан Грей (1 апреля 2011 года). «Fondants et moelleux au chocolat» (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  7. 7,0 7,1 «Jacques Torres and Molten Chocolate Cake». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 14-ին.
  8. Светлана Кисилёва (28 июля 2011 года). «Fondant au chocolat: мировой успех и гордость французской кухни» (ռուսերեն). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  9. «Gâteau Fondant au Chocolat» (անգլերեն). 22 июня 2010 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 21-ին.
  10. «Рецепт: Fondant au chocolat - шоколадный кекс с тающей начинкой».