Շոկոլադե մետաղադրամ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Փաթեթավորված շոկոլադե մետաղադրամ բրիտանական ֆարտինգի տեսքով
Չփաթեթավորված շոկոլադե մետաղադրամ բրիտանական ֆարտինգի տեսքով:
Տարբեր արժույթի մետաղադրամների նմանությամբ փաթեթավորված շոկոլադե մետաղադրամներ

Շոկոլադե մետաղադրամ, կամ շոկոլադե դրամ, փայլաթիթեղով ծածկված շոկոլադ մետաղադրամների տեսքով։ Երեխաներին շոկոլադե մետաղադրամներ նվիրելը Սուրբ ծննդյան ավանդույթ է Եվրոպայի մի մասում, այն կարող է հանդիպել նաև Սուրբ Նիկոլայի օրը[փա՞ստ]: Շոկոլադե մետաղադրամներն ընդգրկվում են նաև հրեական տոնակատարություններում, որպես Խանուկայի գելտ, և Սուրբ Պատրիկի օրվա տոնակատարություններում, որպես նախորդ գիշերը Լեպրեկաունսի (իռլանդական բանահյուսություն) թողած նվերներ[փա՞ստ]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համարվում է, որ շոկոլադե մետաղադրամներ նվիրելը որպես Սուրբ ծննդյան ավանդույթ սկսվել է Սուրբ Նիկոլայի գործերով։ Նա Լիկիայում գտնվող Միրայի եպիսկոպոսն էր, որն այժմ համարվում է Թուրքիա։ Թեև գրավոր փաստաթղթերով հիմնավորված չեն, շատ ավանդապատումներ պատմում են երեխաների նկատմամբ նրա բարության մասին։ Ասում են, որ նա աներևակայելի ամաչկոտ մարդ էր և ցանկանում էր փող տալ Միրայի աղքատ երեխաներին այնպես, որ նրանք չիմանային այդ մասին։ Մի գիշեր նա բարձրանում է տանիքի վրա և փողի քսակը նետում ծխնելույզից ներքև, որն ընկնում է զույգ գուլպայի մեջ, որը մի փոքրիկ աղջիկ կախել էր չորանալու համար։ Ամեն տարի Սուրբ Նիկոլասը մետաղադրամներ կամ փողեր էր տալիս Միրայի երեխաներին[1]։

Միացյալ Թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում շոկոլադե մետաղադրամները պատրաստվում են իսկական փողի տեսքով, դրանք ավանդաբար գնվում են Սուրբ Ծննդյան օրերին և օգտագործվում են զարդարելու տոնածառը և լցնելու երեխաների գուլպաները։ Երբ երեխաներին այցելում են ընկերները կամ բարեկամները, նրանց թույլատրվում է որպես մեծ բավականություն շոկոլադներ գտնել ծառից։ Որպես տարբերակ շոկոլադե մետաղադրամները պահված են լինում երեխաների համար նախատեսված տնակում, հաճախ գանձերի արահետի տեսքով[2][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]