Շլոսբերգ
Նկարագրություն | |
Տեսակ | պուրակ և բլուր |
Հասցե | Schloßberg[1] |
Վարչական միավոր | Գրաց[1] |
Երկիր | Ավստրիա[1] |
Schloßberg, Graz Վիքիպահեստում |
Շլոսբերգ (գերմ․՝ Schlossberg, թարգմանաբար նշանակում է ամրոցի սար), անտառապատ սար ավստրիական Գրաց քաղաքի կենտրոնում, միջնադարյան ամրոցով, որը այդ քաղաքի խորհրդանշական տեսարժան վայրերից մեկն է համարվում։ Սարը վերածվել է հանրային զբոսայգու, որի կառավարումն իրականացնում է Holding Graz ընկերությունը[2][3], և որտեղ զվարճանքի բազմաթիվ օբյեկտներ, ռեստորաններ ու սրճարաններ են գործում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարի վրա դեռևս 10–րդ դարում բերդ է կառուցվել։ 16–րդ դարի կեսերին Հյուսիսային Իտալիայից հրավիրված ճարտարապետների նախագծերով կառուցվել է 400 մետր երկարությամբ ամրոց, որը երբեք չի նվաճվել, և միայն 1809 թվականին՝ Շյոնբրունի պայմանագրի կնքումից հետո, մասամբ ավերվել է Նապոլեոն Բոնապարտի զորքերի կողմից։ Այդ դժվարին, ծանր ժամանակներում ժամացույցակիր Uhrturm աշտարակը և Glockenturm զանգակատուն–աշտարակը ավերածությունից փրկվել են միայն այն բանի շնորհիվ, որ Գրացի բնակիչները հանգանակություն են կազմակերպել ու փրկագին են վճարել դրանց պահպանության համար[2][3][4][5]։
Սարը՝ ամրոցի մնացորդներով, հանրային զբոսավայրի է վերածվել 1839 թվականին, Լյուդվիգ ֆոն Վելդենի նախաձեռնությամբ։ Այցելուների հատուկ ուշադրությանն են արժանանում Uhrturm–ը, Glockenturm–ը, Türkenbrunnen–ը և փրկված երկու զինանոցները։ Uhrturm–ը Գրացի խորհրդանիշերից մեկն է դարձել, Glockenturm–ն էլ հռչակվել է իր հսկայական Liesl զանգով, որ ամենամեծն է ողջ տարածաշրջանում[2][3][6]։
Նախկին զորանոցներից մեկի ներքնահարկը վերածվել է Kasemattenbühne անվանումը կրող թատերասրահի, որտեղ բացօթյա համերգներ ու ներկայացումներ են տրվում[7][8]։
Շլոսբերգի ընդհատակում թունելների մի մեծ համակարգ է ստեղծվել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ քաղաքի բնակիչներին ռմբակոծությունների ժամանակ պատսպարելու նպատակով։ Այդ թունելների մի մասը, այդ թվում՝ Շլոսբերգպլացը Կարմելիտերպլացին կապողը, մինչև օրս էլ մատչելի է։ Գործում է նաև ստորգետնյա գմբեթավոր աղոթարան Dom im Berg–ը[2] և մանկական քարանձավային երկաթուղի։
Սարի գագաթը քաղաքի կենտրոնի հետ կապված է զառիթափ արահետներով, աստիճաններով, երկաթգծով՝ Schlossbergbahn–ով, ճոպանուղով։ Բացի այդ, վերջերս շահագործման է հանձնվել վերելակը, որը սարի գագաթը կապում է թունելների համակարգի և վերջինիս միջոցով՝ Շլոսբերգպլացի հետ[9][10]։
Շլոսբերգի ամրոցի ընձեռած հնարավորությունները հաշվի առնելով՝ ամեն տարի այստեղ անցկացվում է ժամանակակից երաժշտության, արվեստի ու քաղաքական դիսկուրսի փառատոն՝ Elevate Festival–ը։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Andreas Zbiral: Geschichte und Perspektiven der Gartenanlagen. Landschaftsplanung & Gartenkunst DI Andreas Zbiral, Kritzendorf (2003), 20 Blatt, unpaginiert, Volltext online (PDF; 107 KB). – Aus: Karl Adlbauer (Hrsg.): Lebensraum mit Geschichte. Der Grazer Schloßberg. Austria-Medien-Service, Graz 1998, ISBN 3-85333-033-9, s.p.
- Stefan Rothbart: Der Grazer Schlossberg. (= Die geheime Geschichte von Österreichs Kulturdenkmälern. Band 3). Pichler Verlag, Wien 2013, ISBN 978-3-85431-633-6.
- Burgen und Schlösser Graz, Leibnitz, Weststeiermark - Herwig Ebner - 1967
- Burgen und Schlösser in der Steiermark - H.Marek y E.Neffe - 2004
- Dehio - Graz - Horst Schweigert - 1979
- Die Kunstdenkmäler der Stadt Graz/Altstadt 1997
- Es steht manch Schloß in Österreich - Otto Stradal - 1973
- Schlösser und Burgen der Steiermark - J.Koren y F.Attems - 1986
- Von Burg zu Burg in Österreich - Gerhard Stenzel - 1973
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Գործող թունելներից մեկը՝ վերելակի սպասասրահով
-
Ժամացույցով աշտարակը
-
Ժամացույցով աշտարակը
-
Զանգակատուն–աշտարակը
-
Չինական տաղավարը
-
La citerne du Schloßberg.
-
Ճոպանուղին
-
Առյուծը
-
Շլոսբերգի պալատը
-
Երկաթուղին
-
Զորանոցը
-
Աստիճանները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Die Geschichte des Berges» [The history of the mountain] (German). Holding Graz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 3,0 3,1 3,2 «Schlossberg». Graz Tourism. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Schlossbergbahn Graz». seilbahngeschichte.de (German). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Strobl, Alexander (2008 թ․ հուլիսի 8). «A Short History of the City». Graz: Stadt Graz - Magistratsdirektion, Abteilung für Öffentlichkeitsarbeit. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 2-ին.
- ↑ «Grazer Uhrturm». Graz-Reise.de. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Die Gastronomie am Schlossberg» (German). Holding Graz. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Die Kasemattenbühne» (German). Holding Graz. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Schlossbergbahn - Fahrspaß mit Panoramablick...» [Schlossbergbahn - fun with a panoramic view] (German). Holding Graz. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Schlossberglift» (German). Holding Graz. Վերցված է 2003 թ․ հունիսի 26-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Video der Schloßbergliesl - 2:43
- Seite der Schloßbergrutsche
- Schlossberg page on Graz Tourism web site Արխիվացված 2013-09-24 Wayback Machine
- Schlossberg page on Holding Graz web site
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլոսբերգ» հոդվածին։ |
|