Շլիցային միացում
Արտաքին տեսք

Շլիցային միացում ( գերմ.՝ Schlitz ճեղք, ակոս), ատամնավոր միացում, ակոսավոր միացում, ակոսներ և ելուստներ ունեցող երկու դետալների անշարժ կամ շարժական նստեցվածքով միացում։ Կիրառում են ուղղակող (առավել տարածված), էվոլվենտային և եռանկյուն մանրատամ շլիցային միացում։ Միացվող դետալների համակենտրոնությունն ապահովելու համար դրանք կենտրոնացնում են ըստ արտաքին տրամագծի, ներքին տրամագծի կամ ատամների կողային մակերևույթների։ Առանձին դեպքերում (բաբախող-ոլորող մոմենտի կամ պարբերաբար գործող շրջիչ մոմենտի առկայություն, ճշգրիտ կենտրոնավորում չապահովող չհղկված ջերմամշակված կամ կարճ շլիցներ և այլն) շլիցների նստեցվածքը կատարվում է ազատ, իսկ շլիցային միացումը կենտրոնավորվում է հատուկ մակերևույթներով։
Շլիցային միացման հիմնական տեսակները․
- ուղղակող,
- էվոլվենտային,
- եռանկյուն զլանային կամ կոնական մակերևույթներով կտրված կամ ամբողջական օղակներ և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 521)։ ![]() |