Շինարար (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շինարար (պարբերաթերթ)ից)

«Շինարար», հասարակական, քաղաքական պարբերաթերթ։ Հանդիսացել է ՀՕԿԱմերիկայի շրջանի կենտրոնի վարչության հրատարակությունը։ Լույս է տեսել 1927—1931-ին, Նյու Յորքում։ Ծանոթացրել է ՀՕԿ-երի ստեղծման շարժառիթներին, լուսաբանել դրանց գործունեությունը և դերը Խորհրդային Հայաստանում և սփյուռքում, զետեղել Հայաստանի վերակառուցմանը նվիրված հոդվածներ, անդրադարձել հայրենակցական միությունների ձեռնարկումներին։

Տպագրել է հայ խորհրդային և ամերիկահայ գրողների գեղարվեստական գործեր, հրապարակախոսական հոդվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 500