Շինարարական կոնստրուկցիաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շինարարական կոնստրուկցիաներ, շենքերի ու կառույցների կրող և պատող կոնստրուկցիաներ։ Ըստ նշանակման շինարարական կոնստրուկցիաներ ստորաբաժանվում են կրող կոն՜ Ատրակցիաների, պատող կոնստրուկցիաների և այնպիսի կոնստրուկցիաների (գմբեթ, թաղ, պատ ևն), որոնք համատեղում են կրող և պատող ֆունկցիաները։ Ըստ հաշվարկային սխեմայի, Շինարարական կոնստրուկցիաները լինում են գծային (հեծան, սյուն), հարթ (սալ, ֆերմա) և տարածական (թաղանթ, գմբեթ)։ Տարածական շինարարական կոնստրուկցիաներ թեթև են, քիչ նյութատար, սակայն դրանց պատրաստումն ու մոնտաժը բավականաչափ աշխատատար է։ Գծային և հարթ Շինարարական կոնստրուկցիաները հեշտ են պատրաստվում, քիչ աշխատատար են, բայց առավել նյութատար են։ Ըստ պատրաստման համար օգտագործվող շինանյութի հիմնական տեսակի՝ շինարարական կոնստրուկցիաները բաժանվում են բետոնե կոնստրուկցիաների և շինվածքների, երկաթբետոնե կոնստրուկցիաների ու շինվածքների, պողպատե կոնստրուկցիաների, քարե կոնստրուկցիաների, փայտե կոնստրուկցիաների։ ժամանակակից շինարարությունում տարածում են ստանում ասբեստացեմենտային շինվածքներն ու կոնստրուկցիաները, պնևւէաաիկ շինարարական կոնստրուկցիաները, թեթե համաձուլվածքներից պատրաստած կոնստրուկցիաները և պչաստմասսայե կոնստրուկցիաները։ Այս շինարարական կոնստրուկցիաների հիմնական առավելություններն են փոքր զանգվածը և մեքենայացված հոսքային գծերի վրա գործարանային արտադրության հնարավորությունը։ Ըստ կատարած ծառայության՝ շինարարական կոնստրուկցիաները պետք է համապատասխանեն իրենց նշանակմանը, լինեն հրակայուն և կոռոզիակայուն, անվտանգ, հարմար և շահավետ՝ շահագործման մեջ։ Զանգվածային շինարարության մասշտաբները և տեմպերը պահանջում են, որ շինարարական կոնստրուկցիաները պատրաստվեն արդյունաբերական եղանակով (գործարանային պայմաններում), լինեն շահավետ (ըստ ինքնարժեքի և նյութերի ծախսման), դյուրատեղափոխելի և արագ մոնտաժվող։ Հատուկ նշանակություն ունի աշխատատարության նվազեցումը ինչպես շինարարական կոնստրուկցիաների պատրաստման, այնպես էլ դրանցից շենքերի ու կառույցների ստեղծման դեպքում։ ժամանակակից շինարարության կարևորագույն խնդիրներից է շինարարական կոնստրուկցիաների զանգվածի փոքրացումը՝ թեթև նյութերի լայն կիրառման և կոնստրուկտիվ լուծումների կատարելագործման հիման վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։