Շինարարական ամբարձիչի անկում Ալ-Հարամ մզկիթի վրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շինարարական ամբարձիչի անկում Ալ-Հարամ մզկիթի վրա
Mataaf expansion 2014.jpg
Տեսակաղետ և structural failure?
ՎայրՄեքքա
ՏեղադրանքՄասջիդ Ալ-Հարամ մզկիթ
ԵրկիրFlag of Saudi Arabia.svg Սաուդյան Արաբիա
Տարեթիվսեպտեմբերի 11, 2015
Զոհվածներ111[1]
Վիրավորներ394[1]
Մեծ մզկիթի շինարարության տեսքը, որը ցույց է տալիս վերամբարձ կռունկներ տեսակը, որոնք փլուզվել են:

Շինարարական ամբարձիչի անկում Ալ-Հարամ մզկիթի վրա, տեղի է ունեցել 2015 թվականի սեպտեմբերի 11-ին։ Զոհվել է 107 մարդ, վիրավորվել՝ 238-ը (հիմնականում՝ ուխտավորներ), տուժել են 12 երկրների քաղաքացիներ[2][3]։ Ողբերգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քաղաքը պատրաստվում էր ամենամյա Հաջին, որի ընթացքում աշխարհի մուսուլմանները ժամանում են Մեքքա Հաջի ծիսակատարություններ կատարելու համար[4]։

Մզկիթի վերակառուցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքքայի Ալ-Հարամ մեծ մզկիթն աշխարհի ամենամեծ մզկիթն է և շրջապատում է իսլամի գլխավոր սրբավայրը՝ Քաաբան։ Մեքքան մուսուլմանների համար սրբազան քաղաք է։ Այլ կրոնների ներկայացուցիչների մուտքն արգելված է[5]։

Ավելի վաղ՝ Հաջի ժամանակ, բազմաթիվ խոշոր միջադեպեր են տեղի ունեցել տարիներ շարունակ, ինչի հետևանքով հազարավոր մարդիկ են զոհվել։ Ուխտավորների հարմարավետության համար տեղական իշխանությունները 2010-ին բացել են Մեքքայի վերգետնյա մետրոպոլիտենը՝ առաջինը երկրում։ Այն օգնում է ուխտավորներին տեղաշարժվել քաղաքով և ծիսական արարողությունների վայրերով։ 2011 թվականին Մեքքայում կառուցվել է Աբրաջ Ալ-Բեյթ աշտարակ-երկնաքեր համալիրը։ Համալիրի թագավորական աշտարակը զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում և ունի աշխարհի ամենամեծ և ամենաբարձր ժամացույցը։ Հրմշտոցը կանխելու և Հաջի սեզոնի ընթացքում մզկիթի տարողունակությունը մեծացնելու համար Սաուդյան իշխանությունները սկսել են գլխավոր մզկիթի վերակառուցման նախագիծը։ Մեծ շինարարությունը, որի պատճառով մզկիթի տարածքում հայտնվել են բազմաթիվ վերամբարձ կռունկներ, պետք է տևեր մինչև[6]։

Փլուզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ տեղական ժամանակով ժամը 17:21:34-ին, որը շաբաթվա ամենաբանուկ օրերից մեկն է, ետկեսօրյան աղոթքի ավարտից հետո մզկիթի բակում ուխտավորների անցնելու վայրում։ Կռունկն ընկել է մզկիթի բակի արևելյան մասում՝ կոտրելով տանիքը։ Սաուդյան քաղաքացիական պաշտպանության ղեկավարը հաստատել է, որ կռունկը փլուզվել է ուժեղ քամիների պատճառով, որոնք առաջացել են 2015 թվականի սեպտեմբերի սկզբին մերձավոր արմելքում մոլեգնող ավազային փոթորիկից։ Մինչ այդ Մեքքայում հորդառատ անձրև է տեղացել։ Եղել են հաղորդումներ քամու մասին, որը հասել է ժամում 40 կիլոմետրի (ժամում 25 մղոն)։ Սակայն կռունկի կործանման ճշգրիտ պատճառը չի հնչել (հնարավոր է՝ հիմքն է սողացել) ։ Արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է առնվազն 107 մարդ, վիրավորվել՝ 238-ը։ Բազմաթիվ զոհերի և վիրավորների, նաև շենքի լուրջ վնասների մասին սոցիալական ցանցերում հայտնված լուսանկարներ ու տեսանյութեր կան։ Դեպքի վայր է ժամանել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը[7]։

Իշխանությունները հայտարարել են, որ չնայած աղետին՝ Հաջը տեղի կունենա[8]։

Ինչպես պարզվում է, գերմանական «Liebherr» ֆիրմայի արտադրության թրթուրավոր կռունկը պատկանում է Բեն Լադենի ընտանիքի շինարարական ընկերությանը՝ «Saudi Binladin Group»-ին, որը գլխավորում էր Մեծ մզկիթի ընդլայնման աշխատանքները, ինչպես նաև մեծ թվով խոշոր շինարարական պայմանագրեր ունի Սաուդյան Արաբիայում[9]։ Աղետից հետո Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են ընկերության գործունեությունը երկրում, քանի դեռ հետաքննությունը չի ավարտվել։ Բացի այդ, դատարանը ֆինանսների նախարարությանը հանձնարարել է ընկերության բոլոր նախագծերի աուդիտ անցկացնել և որոշել է 1 մլն Սաուդյան ռիալների (շուրջ 270 հազար դոլար) փոխհատուցում վճարել տուժածներից յուրաքանչյուրի ընտանիքին։ Թագավոր Սալմանը խոստացել է հրապարակել միջադեպի հետաքննության արդյունքները[10]։

Տուժողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ազգություն Զոհեր Վիրավորներ
Բանգլադեշ Բանգլադեշ 25
Եգիպտոս Եգիպտոս 23
Պակիստան Պակիստան 15 51
Ինդոնեզիա Ինդոնեզիա 11 42
Իրան Իրան 11 32
Հնդկաստան Հնդկաստան 11 15
Թուրքիա Թուրքիա 8 21
Մալայզիա Մալայզիա 6 10
Նիգերիա Նիգերիա 6
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 2 3
Ալժիր Ալժիր 1
Աֆղանստան Աֆղանստան 1
Ընդհանուր առմամբ 111 394

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]