Պաուլինա Շիզիանե
Պաուլինա Շիզիանե | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1955[1][2] (69 տարեկան) |
Ծննդավայր | Manjacaze, Manjacaze District, Գազա, Մոզամբիկ |
Քաղաքացիություն | Մոզամբիկ |
Կրթություն | Eduardo Mondlane University? |
Մասնագիտություն | գրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Paulina Chiziane Վիքիպահեստում |
Պաուլինա Շիզիանե (հունիսի 4, 1955[1][2], Manjacaze, Manjacaze District, Գազա, Մոզամբիկ), մոզամբիկցի գրող, գրում է պորտուգալերեն լեզվով։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեծացել է Մապուտու (այն ժամանակ Լոուրենսու Մարկիշ) տեղափոխված բողոքական ընտանիքում։ Տանը խոսում էին շոպե և ռոնգա լեզուներով։ Պորտուգալերեն լեզուն սովորել է կաթոլիկ առաքելական դպրոցում։ Սկսել է լեզվաբանություն սովորել Էդուարդո Մոնդլանի անվան համալսարանում, դասընթացը չի ավարտել։ Առաջին ելույթը լրագրում կատարել է նովելներով 1984 թվականին։ Իր արձակ ստեղծագործություններում պահպանում է կապը ավանդական բանավոր պատմվածքների հետ։
Երկրի քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է, ՖՐԵԼԻՄՕ-ի անդամ։ Մոզամբիկում առաջին կինն է, ով գրել է վեպ․ սկզբում անդրադարձել է այնպիսի թեմաների, որոնք ավելի վաղ բացարձակապես այթույլատրելի էին բաց մամուլում, հատկապես՝ կին հեղինակների շրջանում (մասնավորապես՝ բազմակնությունը, կանանց դիրքն ու ինքնազգացումը ամուսնությունում)։
Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բալլադ՝ սերը դեպի քամին/ Balada de Amor ao Vento (1990)
- Ապոկալիպսիսի մրրիկը/ Ventos do Apocalipse (1996)
- Յոթերոորդ ուխտը/ O Setimo Juramento (2000)
- Niketche: Uma História de Poligamia (2002, Ժոզե Կավեյրինյիի մրցանակ)
- O Alegre Canto da Perdiz (2008)
- As Andorinhas (2008)
Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրողի գրքերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն լեզուներով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Owen H. Mother Africa, Father Marx: women’s writing of Mozambique, 1948—2002. Lewisburg: Bucknell UP, 2007
- Calafate Ribeiro M., Meneses M.P. Moçambique: das palavras escritas. Porto: Afrontamento, impr. 2008
- Szmidt- Díaz R. Muthiana orera, onroa vayi? = Dokąd idziesz, piękna kobieto?: przemiany tożsamości kobiecej w powieściach mozambickiej pisarki Pauliny Chiziane. Warszawa: Muzeum Historii Polskiego Ruchu Ludowego; Instytut Studiów Iberyjskich i Iberoamerykańskich UW, 2010.
- Martins A.M. Magic stones and flying snakes: gender and the postcolonial exotic in the work of Paulina Chiziane and Lídia Jorge. Oxford; New York: Peter Lang, 2012